• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ՄՔԴ-ն մեծ հավանականությամբ Իսրայելի ղեկավարությանը ձերբակալելու վճիռ կկայացնի․ ԶԼՄ-ներ

aliq 11:12 | 02.05.2024
aliq 11:12 | 02.05.2024
Բենիամին Նեթանյահու

Դեռ ապրիլի կեսերից միջազգային եւ իսրայելական մամուլում սկսել էին տեղեկություններ հայտնվել, որ Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) պատրաստվում է Իսրայելի ղեկավարության մի քանի պաշտոնյաների, այդ թվում՝ երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուի համար ձերբակալության վճիռ կայացնել: Այս մասին առաջիններից գրել է իսրայելական N12 հեռուստաալիքը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներին։

N12-ի համաձայն, ՄՔԴ-ի ենթադրյալ ծրագրերի մասին տեղեկանալուց հետո Նեթանյահուն շտապ կարգով հանդիպում է անցկացրել ռազմավարական հարցերի նախարար Ռոն Դերմերի, արդարադատության նախարար Յարիվ Լեւինի եւ արտաքին գործերի նախարար Իսրայել Կացի հետ, որի ընթացքում հրահանգել է դիմել արեւմտյան դաշնակիցներին՝ օգնություն ստանալու նպատակով:

Որոշ մանրամասներ ի հայտ եկան ապրիլի 28-ին The New York Times-ի եւ NBC-ի հրապարակումներից հետո։ Լրագորղները կաորղացել էին զրուցել իսրայելցի եւ օտարերկրյա պաշտոնյաների հետ, որոնք անանուն մնալու պայմանով որոշակի տեղեկություններ էին տրամադրել ձերբակալության հնարավոր վճռի մասին: Զրուցակիցները նշել էին, որ բացի Նեթանյահուից ՄՔԴ-ն ձերբակալության վճիռ կարող է կայացնել նաեւ Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի եւ Գլխավոր շտաբի պետ Հերզի Հալեվիի համար։ Բացի այդ, ըստ NYT-ի զրուցակիցների, դատարանը քննարկում է նաեւ ՀԱՄԱՍ-ի առաջնորդների ձերբակալման հարցը, սակայն նրանց անունները չեն նշվում:

Սակայն արեւմտյան պարբերականները վճռի պատրաստման հետ կապված այլ մանրամասներ չեն կարողացել պարզել։ Նաեւ հայտնի չէ, թե ինչ հիմքերով կարող են դրանք տրվել։ NYT-ի երկու զրուցակիցներ ենթադրել են, որ Իսրայելի ղեկավարությունը կարող է մեղադրվել Գազայի հատված մարդասիրական օգնության մատակարարմանը խոչընդոտելու եւ հոկտեմբերի 7-ի ՀԱՄԱՍ-ի հարձակմանը չափազանց կոշտ պատասխան տալու մեջ: The Times of Israel-ն էլ նշում է, որ Իսրայելի ղեկավարությունը կարող է մեղադրվել Գազայի բնակչությանը միտումնավոր սովի մատնելու մեջ։

Դատարանը պաշտոնապես չի մեկնաբանում ձերբակալության վճռի մասին հաղորդումները, եւ ՄՔԴ դատախազ Քարիմ Խանը միայն հաստատել է, որ իր թիմը հետաքննություն է անցկացնում Գազայի հատվածում եւ Արեւմտյան ափում ռազմական հանցագործությունների վերաբերյալ, որոնք սկսվել են դեռ 2021 թվականից:

Le Monde-ն, վկայակոչելով Հաագայի «իրազեկ» աղբյուրներին, որտեղ գտնվում է ՄՔԴ-ն, գրում է, որ ձերբակալման վճիռների հրապարակումը «անխուսափելի իրադարձություն է»: Ըստ լրատվականի զրուցակցի՝ դատախազի կողմից կալանքի որոշման համար ցանկացած դիմում պետք է հաստատվի երեք դատավորի կողմից, եւ այս փուլն, ըստ նրա, արդեն ավարտված է։

Միեւնույն ժամանակ, ինչպես հայտնի է դարձել Reuters-ին, երկուշաբթի օրը՝ ապրիլի 29-ին, ՄՔԴ դատախազները հարցաքննել են Գազայի հատվածի երկու խոշորագույն հիվանդանոցների՝ հյուսիսում գտնվող «Ալ-Շիֆա» հիվանդանոցի եւ հարավային Խան Յունիս քաղաքի «Նասերի» հիվանդանոցի աշխատակիցներին: Գործակալության աղբյուրներից մեկը առանց հավելյալ մանրամասներ հայտնելու միայ  նշել էր, որ հիվանդանոցի աշխատակիցներից վերցված ցուցմունքները կարող են դառնալ ՄՔԴ-ի հետաքննության մաս։

Ո՛չ Իսրայելը, ո՛չ ԱՄՆ-ն չեն ճանաչում ՄՔԴ-ի իրավասությունը, եւ եթե վճիռ կայացվի ապա այս երկրներից որեւէ մեկը Նեթանյահուին ձերբակալելու պարտավորվածություն չունի: Չնայած այս հանգամանքին, Իսրայելը «լրջորեն մտահոգված է» դատարանում ընթացող գործընթացներով։ Միեւնույն ժամանակ, Պաղեստինը ՄՔԴ-ի անդամ է (ստորագրել է Հռոմի կանոնադրությունը), հետեւաբար, դատավորները կարծում են, որ իրենց իրավասությունը տարածվում է Գազայի հատվածի եւ Հորդանան գետի Արեւմտյան ափի վրա։

Բենիամին Նեթանյահուն ապրիլի 26-ին ասել է, որ Իսրայելն իր ղեկավարությամբ «երբեք թույլ չի տա ՄՔԴ-ի կողմից երկրի ինքնապաշտպանության անօտարելի իրավունքը խարխլելու որեւէ փորձ»:

«Թեեւ Հաագայի դատարանի կայացրած որոշումները չեն ազդի Իսրայելի գործողությունների վրա, դրանք կստեղծեն վտանգավոր նախադեպ, որը սպառնում է զինվորականներին եւ հասարակական գործիչներին»,-գրել է Նեթանյահուն X-ի իր էջում։

Under my leadership, Israel will never accept any attempt by the ICC to undermine its inherent right of self-defense.

The threat to seize the soldiers and officials of the Middle East’s only democracy and the world’s only Jewish state is outrageous. We will not bow to it.
Israel…

— Benjamin Netanyahu — בנימין נתניהו (@netanyahu) April 26, 2024

Միջազգային քրեական դատարանն իրավասու է հետապնդել այն անձանց, ովքեր կասկածվում են ռազմական հանցագործությունների, ցեղասպանության եւ մարդկության դեմ հանցագործությունների մեջ: Միաժամանակ այն չի կարող մեղադրյալին դատել հեռակա կարգով, ինչպես նաեւ ձերբակալել այն պետության ղեկավարին, որը չի վավերացրել Հռոմի ստատուտը։ Սակայն, ՄՔԴ-ի վճիռը, եթե տրվի, նվազագույնը կարող է դժվարություններ ստեղծել պաշտոնյաների տեղաշարժի համար, որոնք կարող են ձերբակալվել այն երկրներում, որոնք ընդունում են ՄՔԴ-ի իրավասությունը:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Վրաստանի արեւմտյան կուրսը վտանգի տակ է․ ԱՄՆ Պետդեպարտամենտ
հաջորդը
Վրաստանը Եվրոպայի ու Ռուսաստանի միջեւ էքզիստենցիալ ընտրության առաջ է կանգնած․ Զուրաբիշվիլի

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
« Ապր   Հնս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն