• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Սրանք Վրաստանի համար տխուր օրեր են․ Ամերիկյան «Ժողովրդավարության աջակցման ազգային հիմնադրամի» ղեկավար

aliq 18:26 | 03.05.2024
aliq 18:26 | 03.05.2024

Սրանք Վրաստանի համար տխուր օրեր են։ Վրաստանում տեղի ունեցող զարգացումների հետ կապված նման գնահատական է հնչեցրել Ամերիկյան «Ժողովրդավարության աջակցման ազգային հիմնադրամի» (NED) ղեկավար Դեյմոն Վիլսոնը։

«Այս շաբաթ, սարսափելի բռնություններ են տեղի ունեցել խաղաղ ցուցարարների նկատմամբ: Ես ուզում եմ, օգտագործել այս հնարավորությունը եւ շնորհակալություն հայտնել ասելով, որ մենք աջակցում ենք Վրաստանի այն քաղաքացիներին, ովքեր պայքարում են Ռուսաստանի օրինակով արտասահմանյան գործակալների մասին օրենքի դեմ»,-ասել է Վիլսոնը եւ հավելել․ «Զուգահեռաբար, Վաշինգտոն էր ժամանել Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունը, որի հետ հանդիպման ընթացքում մենք ասել ենք, որ այս օրենքը կարող է վտանգել վրաց-ամերիկյան ռազմավարական հարաբերություններին: Հանդիպումից րոպեներ առաջ ելույթով էր հանդես եկել Բիձինա Իվանիշվիլին, որի ընթացքում նա Վրաստանի հայրենասեր քաղաքացիներին բացասական երանգներով էր ներկայացրել: Մարդկանց, ովքեր պայքարում են իրենց համայնքներն ու երկիրն ամրացնելու համար»։

Ըստ NED ղեկավարի Վրաստանի կառավարությունը այս կերպ որդեգրած ուղղով ընտրել է Վրաստանի գործընկերներին կորցնելու ճանապարհը։

«Մենք տեսանք, թե ինչպես է ոստիկանությունը դաժան ուժ կիրառում խաղաղ ցուցարարների նկատմամբ: Սրանք Վրաստանի համար տխուր օրեր են: Տխուր ենք նաև մենք` Վրաստանի այն ընկերները ովքեր հավատում են Վրաստանի ժողովրդավարական և եվրոպական ապագային»,-ասել է Վիլսոնը եւ ընդգծել է, որ տարիներ շարունակ ԱՄՆ-ն ջանք չի խնայել Վրաստանի ժողովրդավարության կայացման եւ Արեւմուտքի հետ հարաբերությունների խորացման գործում աջակցելու համար:

«Այո՛, նախկինում եղել են դեպքեր, երբ մենք բավարար չափով չենք աջակցել ձեզ: 2008 թվականը սեւ բիծ մեզանից շատերի եւ անձամբ ինձ համար, սակայն անցյալի ձախողումներից դասեր քաղելով պետք է համախմբվել Վրաստանի ինքնիշխան, ժողովրդավարական, եվրոպական ապագայի շուրջ: Ինչպես այս շաբաթ ասել ենք Վրաստանի խորհրդարանական պատվիրակության անդամներին, մենք ոչ մի տեղ չենք գնալու: Մենք կանգնած ենք վրաց ժողովրդի հետ այնքան ժամանակ, որքան նրանք պայքարում են: Ինչպես ԱՄՆ-ի Սենատի նամակում է ասվում, ռուսական այս օրենքի աջակիցների եւ Բիձինա Իվանիշվիլիի համար այս գործընթացը հետեւանքներ է ունենալու: Մենք ոչ միայն հետ չենք քաշվում պատմական այսպիսի կարեւոր պահերին, այլեւ կրկնապատկում ենք մեր ջանքերը եւ հիմա նման պատմական պահ է»,-ասել է NED ղեկավարը։

Ըստ նրա՝ Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա բացել է Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի` ԵՄ-ին անդամակցելու դռները, որն այժմ պատրաս է ընդունել Հարավային Կովկասի եւ Եվրամիության արեւելյան սահմանների ժողովրդական պետություններին իր կազմ:

Վիլսոնը նաեւ համոզմունք է հայտնել, որ Վրաստանում առաջիկա ընտրությունները կարող են արագացնել երկրի եվրոատլանտյան ինտեգրումը։

«Սա այն պահն է, երբ Վրաստանը ազատ աշխարհի մասը լինել չլինելու որոշում է կայացնելու եւ, երբ տեսնում ենք տասնյակ հազարավոր խաղաղ ցուցարարներին հիշում ենք մեր լավատեսությունը եւ վստահությունը Վրաստանի ապագայի վերաբերյալ: Այն ժամանակը, երբ ես ինքս սիրահարվեցի Վրաստանին»,-ասել է Վիլսոնը:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ինչի՞ դեմ են ընդվզում վրացիները. ռուսակա՞ն, թե՞ եւրոպական օրենք
հաջորդը
1000 հայ, եւ համաշխարհային գյուտը ստեղծված է

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
« Ապր   Հնս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն