• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ԵՄ-ն ռուսական սառեցված ակտիվների 90%-ը կտրամադրի Ուկրաինայի պաշտպանությանը․ Շոլց

aliq 10:16 | 07.05.2024
aliq 10:16 | 07.05.2024

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Եվրամիության անդամ երկրները համաձայնության են եկել ռուսական սառեցված ակտիվներից ստացված միջոցների 90%-ը տրամադրել Ուկրաինայի պաշտպանական նպատակներին։ Այս մասին նա ասել է Ռիգայում Լատվիայի, Լիտվայի եւ Էստոնիայի վարչապետների հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքով՝ այդ մասին համաձայնագիրը հաստատման վերջնական փուլում է։

«Մենք Եվրոպայում ունենք կոնսենսուս, որ ցանկանում ենք օգտագործել ռուսական սառեցված ակտիվներից ստացած չծրագրած եկամուտը: Սա զգալի գումար է, որի չափերը հասնում է տարեկան մի քանի միլիարդի։ Եվ մենք համաձայնության ենք եկել, որը արդեն վերջնական փուլում է, որ ցանկանում ենք այդ միջոցների 90%-ն օգտագործել Ուկրաինայի պաշտպանության նպատակների համար»,-ասել է Շոլցը։

Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժման մեկնարկից հետո Արեւմուտքում սառեցվել է Ռուսաստանի Կենտրոնական բանկի մոտ 260 միլիարդ եվրոն։ Դրամական միջոցների մեծ մասը (մոտ 210 մլրդ եվրո) պահվում է Եվրամիությունում, այդ թվում՝ կանխիկի եւ պետական ​​պարտատոմսերի տեսքով։ ԵՄ իշխանությունները քննարկում են այդ միջոցներն առնվազն 2022 թվականի աշնանից օգտագործելու հնարավորությունը։

2024 թվականի մարտին ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորեը հայտարարել էր, որ ԵՄ խորհրդին ներկայացրել է ռուսական սառեցված ակտիվներից ստացված եկամուտներն օգտագործելու նախաձեռնությունը։ Նա առաջարկել էր հասույթի 90%-ն ուղարկել Խաղաղության եվրոպական հիմնադրամի, որից այժմ գումար է հատկացվում Ուկրաինային ռազմական օգնության տրամադրման համար։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հայ-ադրբեջանական սահմանին մայիսի 6-ի դրությամբ տեղադրվել է 40 սահմանային սյուն
հաջորդը
Իսրայելը վերահսկողության տակ է վերցրել Ռաֆահի անցակետը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
« Ապր   Հնս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն