• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ուկրաինայում բացահայտվել է Զելենսկու եւ այլ բարձրաստիճան ղեկավարների սպանության ծրագիր

aliq 16:09 | 07.05.2024
aliq 16:09 | 07.05.2024

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտնել է, որ իր սպաները բացահայտել են նախագահ Վլադիմիր Զելենսկու եւ երկրի այլ բարձրաստիճան ղեկավարների սպանության ծրագիր։ Սպանությունները նախապատրաստելու մեջ Ուկրաինայի հատուկ ծառայությունը մեղադրել է Ռուսաստանի իշխանություններին։

Գերատեսչության տվյալներով՝ ծրագրվում էր սպանել ոչ միայն նախագահ Զելենսկուն, այլ նաեւ Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության պետ Կիրիլ Բուդանովին եւ Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Իվան Մալյուկին։

Գործողության շրջանակներում ձերբակալվել են Ուկրաինայի պետական ​​անվտանգության ծառայության երկու գնդապետներ, որոնք պատասխանատու էին նախագահի անվտանգության համար։

«ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության հետախուզական ցանցի խնդիրներից մեկը նախագահի անվտանգությանը մոտ կանգնած զինվորականների մեջ կատարողներ փնտրելն էր, որոնք կկարողանային էին պատանդ վերցնել պետության ղեկավարին եւ հետագայում սպանել նրան»,-ասվում է Ուկրաինայի անվտանգության ծառայության տելեգրամյան էջում։

Ըստ գերատեսչության, Բուդանովի սպանությունը ծրագրվել էր Զատիկից առաջ։ Սպանության ծրագրի համաձայն «հավաքագրված գործակալը պետք է դիտարկեր հսկողության տակ գտնվող անձի տեղաշարժը եւ տեղեկատվությունը փոխանցեր հակառակորդին», իսկ հետո «նախատեսվում էր հրթիռային հարված հասցնել այն տան կոորդինատներով, որտեղ պետք է գտնվեր պաշտոնյան»։

Դրան պետք է հաջորդեր անօդաչու թռչող սարքի հարվածը տեղում մնացած մարդկանց, ինչպես նաեւ եւս մեկ հրթիռային հարված:

Հետաքննությունը պնդում է, որ հետախուզական ցանցի գործունեությունը Մոսկվայից վերահսկել է ԱԴԾ 5-րդ ծառայությունը։

Կասկածյալները խուզարկվել են, որի ընթացքում հայտնաբերվել են զենքեր եւ «սպանությունների կազմակերպմանն առնչություն ունենալու այլ ապացույցներ»։ Նրանք կասկածվում են պետական ​​դավաճանության մեջ (Ուկրաինայի ՔՕ 111-րդ հոդվածի 2-րդ մաս) եւ ահաբեկչության նախապատրաստման մեջ (Ուկրաինայի ՔՕ 259-րդ հոդվածի 2-րդ մաս):

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Crocus City Hall-ի ահաբեկչության գլխավոր կազմակերպիչը գտնվում է արտերկրում․ ԱԴԾ տնօրենի պածտոնակատար
հաջորդը
Պուտինից երդմնակալության արարողությանը մասնակցելու հրավեր չեմ ստացել․ Փաշինյան

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
« Ապր   Հնս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն