• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Եվրոպացի օրենսդիրները Բորելին կոչ են արել կասեցնել Վրաստանի ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակը

aliq 16:33 | 07.05.2024
aliq 16:33 | 07.05.2024
Եվրախորհրդարան

Եվրախորհրդարանի ավելի քան 30 անդամներ Եվրահանձնաժողովի փոխնախագահ, Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին կոչ են արել կասեցնել Վրաստանի՝ որպես ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակը։

Ըստ Եվրախորհրդարանի անդամների՝ «Վրացական երազանքի» նախաձեռնած «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման գործընթացում խաղաղ ցուցարարներին լռեցնելու եւ ուժ կիրառելու փորձերը գերազանցել են թույլատրվածը։

«Այս պահվածքն էլ ավելի է մեծացրել լարվածությունը եւ բեւեռացումը վրացական քաղաքականության եւ հասարակության մեջ», — նշել են Եվրախորհրդարանի պատգամավորները:

Եվրախորհրդարանի պատգամավորները նշում են, որ այս գործողությունները հակասում են Եվրահանձնաժողովի ինը քայլերին, եւ որ դա այլեւս չի կարելի անտեսել։

«Մենք ձեզ կոչ ենք անում հաստատակամ դիրքորոշում ցուցաբերել եւ համապատասխան միջոցներ ձեռնարկել, որոնք հստակ ազդակ կհղեն Վրաստանի կառավարությանը։ Վրաստանի կառավարության եւ իշխող «Վրացական երազանք» կուսակցության պահվածքը հակասում է ԵՄ թեկնածու երկրի պարտավորություններին։ Ըստ այդմ, Վրաստանի թեկնածուի կարգավիճակը պետք է կասեցվի՝ առանց անդամակցության հետագա առաջընթացի»,-ասվում է եվորխացի օրենսդիրենրի ուղերձում։

Դրանում նշվում է, որ պետք է վերանայվի Եվրամիությունից Վրաստանի պետական ​​բյուջեի եւ կառավարության ծրագրերի ֆինանսավորումը, ինչպես նաեւ անհապաղ Վրաստանի առաջընթացի միջանկյալ գնահատում իրականացվի՝ կապված Եվրոպական հանձնաժողովի 2023 թվականի նոյեմբերի 8-ի հանձնարարականում նշված ինը քայլերի իրականացման հետ։

Եվրախորհրդարանի պատգամավորներնւ նշում են, որ իրենք մեծ աշխատանք են իրականացրել վրաց ժողովրդին եւ դեպի Եվրամիություն  նրա ձգտումներին աջակցելու համար եւ շարունակում են դա անել, սակայն բոլոր թեկնածու երկրների համար ժողովրդավարական չափանիշները նույնն են եւ պետք է հարգվեն:

Հայտարարության հեղինակներն են Ռասա Յուկնեւիչիենեն, Անդրիուս Կուբիլիուսը, Միրիամ Լեքսմանը եւ Եվրախորհրդարանի եւս 28 պատգամավորներ, հայտնում է SOVA գործակալությունը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Պուտինից երդմնակալության արարողությանը մասնակցելու հրավեր չեմ ստացել․ Փաշինյան
հաջորդը
ՌԴ-ն կարող է հարվածել բրիտանական ռազմական թիրախներին․ Զախարովա

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
« Ապր   Հնս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն