• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ՌԴ-ն կարող է հարվածել բրիտանական ռազմական թիրախներին․ Զախարովա

aliq 17:16 | 07.05.2024
aliq 17:16 | 07.05.2024
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովա

Եթե իրագործվեն Ռուսաստանի Դաշնության տարածքում բրիտանական զենքով Կիեւի հարվածների վերաբերյալ Լոնդոնի սպառնալիքները, ապա Ռուսաստանը իրավունք կունենա հարվածել բրիտանական թիրախներին Ուկրաինայում եւ դրանից դուրս։ Այդ մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Եթե ​​նման սցենարը իրագործվի, ապա մեր երկիրը՝ Ռուսաստանի Դաշնությունը, իրեն իրավունք է վերապահում արձագանքել համապատասխան ձեւով, այսինքն՝ որպես թիրախ օգտագործել բրիտանական օբյեկտները, որոնք գտնվում են ինչպես Ուկրաինայի տարածքում, այնպես էլ նրա սահմաններից դուրս՝ ռազմական օբյեկտները, զենքերը եւ այսպես շարունակ»,-ռուսական TACC-ի հետ զրույցի ժամանակ ասել է Զախարովան։

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Քեմերոնը հայտարարել էր, որ Լոնդոնը կարծում է, որ Ուկրաինան իրավունք ունի Միացիալ Թագավորության տրամադրած զինատեսակները օգտագործել օկուպացրած շրջաններում եւ Ռուսաստանի տարածքում հարվածներ հասցնելու համար։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը Քեմերոնի այս հայտարարությունը որակել է որպես «բացարձակ խելագարություն»։

«Ի թիվս այլ բաների, այս հայտարարությունը ոչ միայն ոչ լեգիտիմ է, այլեւ անտրամաբանական, քանի որ Բրիտանիան ինքը ոչ վաղ անցյալում բառացիորեն հակառակը հայտարարեց»,-ասել է Զախարովան։

Նախօրեին ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ նախարարություն է հրավիրվել Ռուսաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Նայջել Քեյսին։ Ըստ գերատեսչության դեսպանին խիստ բողոք է հայտնվել կապված Քեմերոնի հայտարարությունների հետ։

Քեյսին նախազգուշացվել էր, որ «ռուսական տարածքում բրիտանական զենքի կիրառմամբ ուկրաինական հարվածներին պատասխան կարող է լինել ցանկացած բրիտանական ռազմական օբյեկտ եւ տեխնիկա Ուկրաինայի տարածքում եւ դրանից դուրս»:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Եվրոպացի օրենսդիրները Բորելին կոչ են արել կասեցնել Վրաստանի ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակը
հաջորդը
Ուկրաինայի պատերազմի ամբողջ ցավն ու արյունը դեռ առջեւում է․ Ռոգոզին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
« Ապր   Հնս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն