• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Թանկարժեք ձեռնածություն

aliq 18:30 | 08.05.2024
aliq 18:30 | 08.05.2024
մեջբերում Ռաֆայել Թեյմուրազյանից

2021-ի աշնանը, երբ Ադրբեջանը հայտնվեց Գորիս-Կապան ճանապարհին ու որոշեց մաքսակետ տեղադրել, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե հնարավոր էր Ադրբեջանի հետ պայմանավորվել, բայց դրա գինը լինելու էր «միջանցքային տրամաբանությունը», ինչը «չենք քննարկել ու չենք քննարկելու»։

Գորիս-Կապան հիմնական ճանապարհով երթեւեկությունն այսպիսով դադարեցվեց, դրա որոշ հատվածներ մնացին Ադրբեջանի վերահսկողության տակ։

2022-ի սեպտեմբերին Ադրբեջանը ռազմական լայնածավալ գործողությունների գնաց՝ մի քանի տեղում մխրճվելով Վայոց Ձորի եւ Սյունիքի մարզեր։ Դեկտեմբերին փակվեց Լաչինի միջանցքը։ Տարեվերջին Հանրային Հ/Ը եթերում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ներկայացրեց, թե ինչ նպատակով է արվում այս ամենը. «Հայաստանին ստիպում են միջանցք տրամադրել»։

Նախապատվությունը տրվեց 3000-ամյա հայկական Արցախի հայաթափմանը՝ հանուն «միջանցքային տրամաբանության» բացառման։ Մատուցվող տրամաբանությունը հետեւյալն էր. չկա Արցախ, չկա Նոյեմբերի 9-ի հայտարարությունը, չկա նաեւ «միջանցքի» թեման։ Իշխանությունը նույնիսկ այնքան հեռու գնաց, որ Արցախի հայաթափումն անգամ հայտարարվեց որպես Հայաստանի իրական անկախության մեկնարկ։

Պետական քարոզչությունը չէր թաքցնում ոգեւորությունը, երբ կատարված հանցագործությունը մարսելու խնդիր ունեցող Ադրբեջանից մի պահ սկսեցին հայտարարություններ հնչել, թե իրենք այլեւս հետաքրքրված չեն այդ ճանապարհով, փոխարենը կկառուցեն նոր մայրուղի Իրանի տարածքով։ Բայց պարզվեց, որ «միջանցքի» հարցը համառորեն օրակարգից դուրս չի գալիս։

Շատ չանցած Ադրբեջանը (զուգահեռ նաեւ Ռուսաստանը) շարունակեցին պնդել «եռակողմ հայտարարությունների ամբողջական կատարում»-ը՝ հղում անելով Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետին, որով Հայաստանը պատրավորվել է Ադրբեջանին Նախիջեւանի հետ կապող ճանապարհ տրամադրել՝ ՌԴ վերահսկողությամբ։

Հայաստանի վարչապետը երեկ կայացած ասուլիսում հայտարարել է, թե դա նշանակում է, որ Հայաստանը պետք է պարբերաբար զեկույցներ տա ռուսներին այն մասին, որ տրանսպորտային հաղորդակցությունն ապահովված է։ «Մենք այն ժամանակ դա նկատի ունեինք»,- վստահեցնում է Փաշինյանը։ Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը, ըստ ՀՀ վարչապետի, «որեւէ կերպ չի նշանակում, որ ՌԴ-ն պետք է տեղում լինի»։

Տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերով զբաղվող եռակողմ աշխատանքային խումբ կա, տասնյակից ավելի հանդիպումներ են եղել, կողմերը՝ ներառալ Հայաստանը, պարբերաբար դրանք կառուցողական են որակել, հիմա պարզվում է, ըստ Նիկոլ Փաշինյանի, խոսքն ընդամենը Ռուսաստան ուղարկվելիք զեկույցների մասին է։

Տրանսպորտային կապի վերահսկողությունը ՌԴ սահմանապահ ծառայությանը վերապահելու կետի նման մեկնաբանություն երեկ առաջին անգամ է հնչել։ Փաշինյանը, այսպիսով, ըստ էության, դարձյալ հայտարարում է «իր սեփական կետի» մասին։

Սա նշանակում է, որ իրողությունների վրա հենվելու եւ պատրանքներից հրաժարվելու կոչ անող վարչապետը ձեռնածությամբ է զբաղված ու հրաժարվում է ճանաչել խնդիրն անգամ։ Հետեւաբար նաեւ՝ լուծումներ որոնելու անհրաժեշտություն չի տեսնում, ինչը երաշխավորում է նոր հարվածներ։

Հայաստանի վրա ճնշումների բուն պատճառը հենց Ադրբեջան-Նախիջեւան տրանսպորտային կապի վերահսկողության հարցն է, ինչը ներկայացնել որպես այստեղ կամ այնտեղ ուղարկվելիք ինչ-որ զեկույցի թեմա, նշանակում է՝ փախչել խնդրից։

Արդեն ավանդույթ դարձած ուշացած արձանագրումն այն մասին, թե «մենք խնդիրը մինչեւ վերջ չէինք հասկացել», չափազանց թանկ է նստում երկրի վրա։ Սա հիշեցնում է «Արցախի հարցը լուծված է» անմտությունը, երբ քաղաքական ուժերը հրաժարվում էին առերեսվել գլխավոր խնդրի հետ։

Արդյունքը եղավ Հայոց ցեղասպանությունից հետո մեր ժողովրդի գլխին եկած ամենամեծ արհավիրքը։ Սյունիքով ճանապարհի հարցում լուծման չգնալն արդեն շատ թանկ է արժեցել։ Լուծման փնտրտուքին փոխարինող աճպարարությունը հղի է դեպի նոր կորուստներ ու ողբերգություն տանող լրջագույն վտանգով։

Ռաֆայել Թեյմուրազյան

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Մեծ Բրիտանիան կարտաքսի Ռուսաստանի ռազմական կցորդին
հաջորդը
Սատիրան, պետությունն ու օջախի ախպերությունը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
« Ապր   Հնս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն