• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Մեծ Բրիտանիան կարտաքսի Ռուսաստանի ռազմական կցորդին

aliq 18:20 | 08.05.2024
aliq 18:20 | 08.05.2024

Մեծ Բրիտանիան հայտարարել է, որ մայիսի 8-ին կարտաքսի Ռուսաստանի ռազմական կցորդին եւ դիվանագիտական ​​կարգավիճակից կզրկի մի քանի անշարժ գույք:

Ներքին գործերի նախարար Ջեյմս Քլեւերլին հայտարարել է, որ այդ միջոցները ձեռնարկվում են ի պատասխան Ուկրաինայում ռուսական ագրեսիային, ինչպես նաեւ Մեծ Բրիտանիայում եւ Եվրոպայում Մոսկվայի չարամիտ գործողություններին, որոնց թվում են նաեւ կիբերհարձակումներն ու լրտեսությունը:

«Այսօր արտգործնախարարի հետ միասին հայտարարում եմ միջոցառումների փաթեթ՝ Ռուսաստանին ուղերձ հղելու համար, որ մենք չենք հանդուրժի նման ակնհայտ էսկալացիան։ Ռուսաստանին ուղղված մեր ուղերձը պարզ է. Դադարեցրեք այս անօրինական պատերազմը, դուրս բերեք ձեր զորքերը Ուկրաինայից, դադարեցրեք այս վնասակար գործողությունները»,- ասել է Քլեւերլին՝ ելույթ ունենալով բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատում։

Մեծ Բրիտանիայից կվտարվի ռազմական կցորդը, ով, ըստ Լոնդոնի, ռուսական ռազմական հետախուզության սպա է։

Այն վայրերը, որոնք նախատեսվում է զրկել դիվանագիտական ստատուսից, գտնվում են Սասեքսում եւ Լոնդոնի Հայգեյթ թաղամասում:

«Դիվանագիտական ​​կարգավիճակը կհեռացվի Մեծ Բրիտանիայում գտնվող մի շարք ռուսական սեփականությունների վրայից, այդ թվում՝ Սիքոքս Հիթի, որը ռուսական պատկանելիություն ունեցող սեփականությունն է Սասեքսի դքսությունում, եւ առեւտրի ու պաշտպանության գրասենյակի՝ տեղակայված Հայգեյթում, որոնք ենթադրաբար օգտագործվել են հետախուզական նպատակներով»,-ասվում է կառավարության հայտարարության տեքստում։

Սահմանափակումներ են մտցվելու նաեւ ռուս դիվանագետների մուտքի արտոնագրերի տրամադրման հարցում, մասնավորապես՝ կսահմանափակվի Մեծ Բրիտանիայում նրանց գտնվելու ժամկետը։

Նախարարը նաեւ ենթադրել է, որ Մոսկվան ի պատասխան Լոնդոնի վերջին գործողությունների հանդես կգա ռուսաֆոբիայի մեղադրանքներով եւ կտարածի դավադրության տեսություններ։

«Առաջիկա օրերին Ռուսաստանի կառավարությունից պետք է ակնկալել ռուսաֆոբիայի, դավադրության տեսությունների եւ հիստերիայի մեղադրանքներ։ Մենք ուշադիր հետեւելու ենք Ռուսաստանի պատասխան գործողություններին, որպեսզի տեսնենք, թե արդյո՞ք նրանք ձգտում են սրել իրավիճակը»,-ասել է Քլեւերլին։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արդեն հայտարարել է, որ Մոսկվան համարժեք պատասխան կտա Լոնդոնի որոշմանը։

Նախորդ շաբաթ մի քանի եվրոպական երկրներ, այդ թվում՝ Գերմանիան, Լեհաստանը եւ Չեխիան, նույնպես հայտարարել էին, որ իրենց ենթակառուցվածքների վրա Մոսկվայից ղեկավարվող կիբերհարձակումներն տուժել են:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բերնսը ժամանել է Իսրայել եւ բանակցել Նեթանյահուի հետ
հաջորդը
Թանկարժեք ձեռնածություն

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
« Ապր   Հնս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն