• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Միայնակ մնալու դեպքում Իսրայելը պատրաստ է մարտնչել անգամ «եղունգներով»․ Նեթանյահու

aliq 11:07 | 10.05.2024
aliq 11:07 | 10.05.2024

Իսրայելը պատրաստ է մարտնչել անգամ «եղունգներով»։ Նման հայտարարություն արել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։ Նրա այս հայտարարությունը հետեւում է Գազայի Ռաֆահ քաղաքում ռազմական գործողությունների մեկնարկի ֆոնին զենքի մատակարարումները դադարեցնելու Վաշինգտոնի սպառնալիքներից հետո։

«Եթե ​​մենք պետք է, որ միայնակ պայքարենք, ապա կպայքարենք միայնակ։  Արդեն ասացի, որ եթե պետք լինի, եղունգներով էլ ենք կպայքարենք։ Բայց մենք եղունգներից շատ ավելին ունենք, եւ մեր տոկունությամբ եւ Աստծո օգնությամբ մենք կհաղթահարենք»,-ասել է Նեթանյահուն մայիսի 9-ին հրապարակված տեսագրության մեջ։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մայիսի 8-ին CNN-ին տված հայրցազրույցի ժամանակ հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները կդադարեցնի զենքի եւ զինամթերքի մատակարարումը Իսրայելին, եթե վերջինս ռազմական գործողություն սկսի Ռաֆահում, որը պաղեստինցի խաղաղ բնակիչների շրջանում կարող է հանգեցնել բազմաթիվ զոհերի։

«Եթե ​​նրանք մտնեն Ռաֆահ, ես չեմ մատակարարի այն զենքը, որը միշտ օգտագործվել է՝ Ռաֆահի հետ գործ ունենալու համար»,-ասել է ԱՄՆ նախագահը եւ հավելել, որ չնայած սրան Վաշինգտոնը կանի հնարավորը Իսրայելի անվտանգության ապահովման համար։

Մինչ այս ԱՄՆ-ն որպես նախազգուշացում արդեն կանգնեցրել էր ավիառումբերի հերթական խմբաքանակի մատակարարումը Իսրայելին։

Նեթանյահուն այս մասին ուղղակիորեն չի նշել իր ելույթի ընթացքում, սակայն նրա ելույթի բովանդակությունը ակնհայտորեն պատասխան ուղերձ էր Վաշինգտոնին։

Նա մասնավորապես հիշատակել է 1948 թվականի արաբ-իսրայելական պատերազմը։

«76 տարի առաջ՝ Անկախության պատերազմում, մենք քիչ էինք, իսկ մեր թշնամիները՝ շատ։ Մենք զենք չունեինք։ Իսրայելը զենքի էմբարգոյի տակ էր։ Բայց մեր ոգու ահռելի ուժի, հերոսության ու միասնության շնորհիվ մենք հաղթեցինք»,-ասել է Նեթանյահուն։

ՄԱԿ-ից արդեն տեղեկացրել են, որ Ռաֆահաի տարածքից կրկին գաղթել է ավելի քան 80 հազար պաղեստինցի փախստական, երբ մայիսի 6-ին Իսրայելի պաշտպանության բանակը սկսել էր քաղաքի արեւելյան շրջանների բնակիչներին կոչ անել տարհանվել դեպի անվտանգ գոտիներ։

Իսրայելական ավիացիան ողջ շաբաթվա ընթացքում թիրախային հարվածներ է հասցրել Ռաֆահին։

ՄԱԿ-ը նախազգուշացնում է, որ Ռաֆահում մոտ օրերին կսպառվի վառելիքն ու սննդամթերքը, քանի որ Եգիպտոսի հետ սահմանյին Ռաֆահ անցակետը իսրայելական բանակի վերահսկողության ներքո անցնելուց հետո դադարել է գործելուց։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Պուտինը կրկին Միշուստինի թեկնածությունն է առաջարկել վարչապետի պաշտոնի համար
հաջորդը
ԱՄՆ-Վրաստան համագործակցությունը շարունակելու համար կառավարությունը պետք է փոխի իր կուրսը․ Միլլեր

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
« Ապր   Հնս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն