• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Պետդուման հաստատել է ՌԴ Կառավարության փոխվարչապետերի թեկնածությունները

aliq 17:47 | 13.05.2024
aliq 17:47 | 13.05.2024
Russia duma

Երկուշաբթի օրը կայացած լիագումար նիստում Պետդուման հաստատել է նախարարների նոր կաբինետի փոխվարչապետերի թեկնածությունները, որոնք ավելի վաղ առաջարկել էր ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը։  Առաջիկայում սպասվում է նաեւ նախարարների թեկնածուների հաստատումը։ Այժմ դրանք պետք է հաստատվեն նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից։

Միշուստինի գլխավորած նախորդ կառավարության համեմատ՝ կաբինետի կազմը փոքր-ինչ փոխվել է։ Կառավարության ղեկավարի առաջին տեղակալը կլինի արդյունաբերության նախկին նախարար Դենիս Մանտուրովը։ Այս պաշտոնը նախկինում զբաղեցրած Անդրեյ Բելոուսովը, ամենայն հավանականությամբ, կդառնա պաշտպանության նախարար։

Գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերով փոխվարչապետի պաշտոնը կստանձնի ՌԴ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի որդին՝ Դմիտրին։ Բացի այդ, կառավարության ղեկավարների տեղակալներ կլինեն Տատյանա Գոլիկովան, Դմիտրի Գրիգորենկոն, Վիտալի Սավելեւը, Ալեքսանդր Նովակը, Դմիտրի Չերնիշենկոն, Ալեքսեյ Օվերչուկը, Յուրի Տրուտնեւը, Մարատ Խուսնուլինը։

Կառավարության կազմում ընդգրկվել են նաեւ չորս շրջանների նախկին ղեկավարներ՝ Կեմերովոյի մարզի նահանգապետ Սերգեյ Ցիվիլեւը, Կալինինգրադի մարզի նահանգապետ Անտոն Ալիխանովը, Կուրսկի շրջանի ղեկավար Ռոման Ստարովոյտը եւ Խաբարովսկի նահանգապետ Միխայիլ Դեգտյարեւը։

Ցիվիլեւը կղեկավարի էներգետիկայի եւ արդյունաբերության նախարարությունը, Ալիխանովը առեւտրի նախարարությունը, Ստարովոյտը կդառնա տրանսպորտի, իսկ Դեգտյարեւը՝ սպորտի նախարար։ Գյուղատնտեսության նախարարը կլինի ներկայիս առաջին փոխնախարար Օքսանա Լուտը։

Եվս 11 նախարարներ կմնան իրենց պաշտոններում, այդ թվում՝ էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարները։

Ընդհանուր առմամբ, նոր կառավարությունը, ինչպես նախորդը, կունենա 21 նախարարություն՝ համաձայն Պուտինի մայիսի 11-ին հրապարակված հրամանագրի։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Գազայում զոհերի թիվը անցել է 35․000-ը
հաջորդը
ԵՄ-ն դատապարտում է Վրաստանում բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամբ ուժի կիրառումը․ Ստանո

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
« Ապր   Հնս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն