• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Կրեմլը չի ​​միջամտում Վրաստանի ներքին գործերին, ի տարբերություն Արեւմուտքի․ Պեսկով

aliq 15:37 | 14.05.2024
aliq 15:37 | 14.05.2024
Peskov Dmitri

Կրեմլը չի ​​միջամտում Վրաստանի ներքին գործերին, ի տարբերություն Արեւմուտքի, որը նույնիսկ սպառնում է պատժամիջոցներ կիրառել այս երկրի դեմ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Վրաստանի խորհրդարանում «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի քննարկման շուրջ ստեղծված իրավիճակը։

«Մենք արդեն մեկ անգամ չէ, որ ասել ենք, որ դա Վրաստանի համար բացարձակապես ներքին խնդիր է, եւ մենք չենք ցանկանում որեւէ կերպ միջամտել այնտեղ։ Մի կողմից, մենք  տեսնում ենք իրենց երկրի ներքին գործերին բացահայտ միջամտությունից ապահովագրելու Վրաստանի ղեկավարության մեծ ցանկությունը, ինչպես դա անում է աշխարհի երկրների ճնշող մեծամասնությունը։ Մյուս կողմից, տեսնում ենք Վրաստանի ներքին գործերին դրսից անթաքույց միջամտություն»,-TACC-ի փոխանցմամբ ասել է Պեսկովը եւ հավելել․ «Մենք նույնիսկ լսում ենք Վրաստանի դեմ պատժամիջոցների սպառնալիքներ, եթե նրանք իրենց երկրում այս կամ այն ​​օրենք ընդունեն»։

Նա ընդգծել է, որ իր նշածը ուղղակի միջամտություն է Վրաստանի ներքին գործերին, մինչդեռ Ռուսաստանը չի միջամտում «եւ մտադիր չէ միջամտել ապագայում»։

Մայիսի 13-ին վրացական «Իմեդի» եւ «Ռուսթավի 2» կառավարամետ հեռուստաալիքները հայտնել են, որ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալը եւ ԱՄՆ պատժամիջոցների քաղաքականության համակարգող Ջիմ Օ՛Բրայենը Վրաստան է ժամանում՝ իշխող կուսակցության հիմնադիր  եւ պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի դեմ պատժամիջոցների կոնկրետ փաթեթով։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Իվանիշվիլին հրաժարվել է հանդիպել Օ’Բրայենի հետ։ Այսօր արդեն Վաշինգտոնի ներկայացուցիչը բանակցություններ է վարել Կոբախիձեի հետ։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Քո կողքին՝ Վահագնիում
հաջորդը
Կոբախիձեն եւ Օ՛Բրայենը անկեղծ զրույց են ունեցել վրաց-ամերիկյան հարաբերությունների շուրջ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
« Ապր   Հնս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն