• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Եգիպտոսը դիտարկում է Իսրայելի հետ դիվանագիտական ​​հարաբերությունների մակարդակի իջեցման հնարավորությունը

aliq 16:55 | 14.05.2024
aliq 16:55 | 14.05.2024
Israel & Egypt flags

Եգիպտոսը դիտարկում է Իսրայելի հետ դիվանագիտական ​​հարաբերությունների մակարդակի իջեցման հնարավորությունը՝ Գազայի հատվածի Ռաֆահ անցակետում Իսրայելի պաշտպանության բանակի հարձակման ֆոնին։ Այս մասին հայտնում է ամերիկյան The Wall Street Journal պարբերականը՝ վկայակոչելով արաբական պետությունների պաշտոնյաներին։

Հրատարակության համաձայն՝ երկու երկրների հարաբերությունների վատթարացումը պայմանավորված է նրանով, որ Իսրայելը Եգիպտոսին ծանուցել է գործողության մասին դրա սկսվելուց ընդամենը մի քանի ժամ առաջ, որի արդյունքում իսրայելական կողմի վերահսկողության տակ է հայտնվել անցակետը։

Մինչ այդ հրեական պետությունը Կահիրեին տեղեկացրել էր իր ծրագրերի մասին՝ վստահեցնելով, որ սահմանային անցակետը չի տուժի հարձակումից, եւ որ Ռաֆահ քաղաքի բնակիչներին մի քանի շաբաթ ժամանակ կտրվի անվտանգ տարհանվելու համար։

«Այս երաշխիքներից ոչ մեկը չիրականացվեց, քանի որ Իսրայելը մեզ տեղեկացրեց, անցակետը իր վերահսկողության տակ է վերցրելու մասին շատ կարճ ժմանակ անց», — պարբերականին ասել է աղբյուրներից մեկը։

Եգիպտոսը նույնպես հրաժարվել է բացել Գազայի հետ սահմանն իր կողմից, քանի դեռ Ռաֆահ անցակետը գտնվում է իսրայելական ուժերի վերահսկողության տակ, նշում է պարբերականը։

«Մենք մտադիր չենք սառեցնել հարաբերությունները կամ հրաժարվել Քեմփ Դեյվիդի համաձայնագրից (որը 1979 թվականին դարձեր էլ Իսրայելի եւ Եգիպտոսի միջեւ հիմնական խաղաղության պայմանագրի հիմքը) […]։ Բայց քանի դեռ իսրայելական ուժերը մնում են անցակետում, Եգիպտոսը ոչ մի բեռնատար չի ուղարկի Ռաֆահ»,-ասել է մեկ այլ պաշտոնյա։

Եգիպտոսի արտաքին գործերի նախարարությունը մայիսի 12-ին հայտարարել է, որ միացել է հրեական պետության դեմ ուղղված հայցին, որը Հարավաֆրիկյան Հանրապետությունը ներկայացրել էր ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարան։ Արտաքին գործերի նախարարությունն այս որոշման պատճառ է անվանել «Իսրայելի կողմից Պաղեստինի ժողովրդի իրավունքների համակարգված խախտումները»։ Եգիպտոսը Իսրայելին կոչ է արել կատարել Միջազգային դատարանի հրամանները՝ պաղեստինցիներին մարդասիրական օգնություն տրամադրելու վերաբերյալ։

Մայիսի 6-ին Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Ռաֆահի արեւելյան շրջաններում բնակչության տարհանման նախապատրաստական ​​աշխատանքների մեկնարկի մասին։ Մայիսի 7-ին բանակը հայտարարել է քաղաքի արեւելյան մի քանի շրջաններում ռազմական գործողություն սկսելու եւ Եգիպտոսի հետ Գազայի հատվածի սահմանին համանուն սահմանային անցակետը վերահսկողության տակ առնելու մասին։

Ինչպես մայիսի 10-ին լրագրողների համար ճեպազրույցում ասել էր Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին, Միացյալ Նահանգները Իսրայելի այս գործողությունները չի դիտարկում որպես ներխուժում պաղեստինյան Ռաֆահ քաղաք կամ խոշոր ռազմական գործողության նածաձեռնում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Վրաստանի խորհրդարանը վերջնական հաստատեց «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծիը
հաջորդը
Ռուս սահմանապահները կպահպանեն իրենց ներկայությունը Հայաստանում․ Բորտնիկով

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
« Ապր   Հնս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն