• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումից հետո Բաքուն հարձակում սկսեց Արցախի դեմ․ Գալուզին

aliq 12:02 | 15.05.2024
aliq 12:02 | 15.05.2024

2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը Արցախի դեմ Ադրբեջանի իրականացրած հարձակողական գործողությունները տեղի են ունեցել Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումից հետո։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գլուզինը News.ru պորտալին տված հարցազրույցի ժամանակ։

«Նշենք, որ սեպտեմբերյան նշված իրադարձությունները հենց այնպես չեն տեղի ունեցել։ Հայաստանի իշխանությունները 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում ԵՄ հովանու ներքո կայացած գագաթնաժողովում ճանաչեցին Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ Ղարաբաղը դրա կազմում։ Միեւնույն ժամանակ Երեւանը մեզ այս մասին տեղյակ չի պահել։ Այն ժամանակ շրջանի հայ բնակչության իրավունքների ու անվտանգության ապահովման հարց չի քննարկվել»,-նշել է ՌԴ փոխարտգործնախարարը։

Գալուզինի խոսքերով Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի ղեկավարության դիրքորոշումը արմատապես փոխել է այն հիմնարար պայմանները, որոնց ներքո ստորագրվել էր 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, ինչն էլ իր հերթին ուղղակիորեն ազդել է ռուս խաղաղապահների գործունեության վրա։

Անդրադառնալով Արցախում տեղակայվելուց հետո խաղաղապահների իրականացրած գործունեությանը Գալուզինը նշել է, որ խաղաղապահների շնորհիվ է հաջողվել 2023-ի սեպտեմբերյան մարտերի ժամանակ խուսափել քաղաքացիների շրջանում մեծ կորուստներից։

«Ռուսական խաղաղապահ զորախմբի ակտիվ միջնորդությամբ 2023 թվականի սեպտեմբերի 20-ին, բառացիորեն մեկ օրվա ընթացքում, պայմանավորվածություն ձեռք բերվեց դադարեցնել ռազմական գործողությունները, եւ բանակցություններ սկսվեցին Ղարաբաղի հայ բնակչության ներկայացուցիչների եւ Ադրբեջանի իշխանությունների միջեւ։ Մեր խաղաղապահները ապաստան են տրամադրել խաղաղ բնակչությանը, հումանիտար օգնություն են հասցրել եւ կազմակերպել բժշկական տարհանումներ»,-պատմել է Գալուզինը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Վրաստան են ժամանել Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի եւ Իսլանդիայի ԱԳ նախարարները
հաջորդը
Ռուսաստանը բաց է Ուկրաինայի վերաբերյալ երկխոսության համար․ Պուտին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
« Ապր   Հնս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն