• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ԱՄՆ բանակի շտաբի պետը հնարավոր է համարել ՆԱՏՕ-ի ռազմական հրահանգիչների Ուկրաինա ուղարկելը

aliq 10:34 | 17.05.2024
aliq 10:34 | 17.05.2024

ԱՄՆ-ի շտաբի պետերի միացյալ կոմիտեի ղեկավարը գեներալ Չարլզ Բրաունին հնարավոր է համարել ՆԱՏՕ-ի ռազմական հրահանգիչներին Ուկրաինա ուղարկելը՝ ուկրաինացի զինվորներին վերապատրաստելու համար, որն այնուամենայնիվ տեղի չի ունենա մոտ ապագայում։ Այս մասին հայտնում է The New York Times-ը։

Լրագրողների հետ զրույցում գեներալն նշել է, որ Ուկրաինա հրահանգիչներ ուղարկելը «անխուսափելի է թվում»։

«Ժամանակի ընթացքում մենք դրան կհասնենք»,- ասել է գեներալը։

Միեւնույն ժամանակ, ըստ Բրաունի, այժմ նման գործողությունները «վտանգի տակ կդնեն ՆԱՏՕ-ի հրահանգիչների կյանքը», եւ, հետեւաբար, ուկրաինացի զինվորականները ընտրություն պետք է կատարեն․ հակաօդային պաշտպանության համակարգերը օգտագործե՞լ հրահանգիչների թե՞ երկրի կարեւոր ենթակառուցվածքների պաշտպանության համար:

Պարբերականը գրում է, որ Ուկրաինայի զինված ուժերում անձնակազմի պակասը հասել է «կրիտիկական կետի», իսկ մարտի դաշտում իրավիճակը լրջորեն վատթարացել է վերջին շաբաթներին, ինչը ուկրաինացի պաշտոնյաներին ստիպել է դիմել ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի մյուս դաշնակիցներին՝ 150 հազար նորակոչիկների պատրաստմանը օգնելու խնդրանքով:

Ուկրաինացի զինվորականները ներկայումս վերապատրաստումներ անցնում են Եվրոպայում, սակայն նրանց զորավարժությունների վայրեր տեղափոխելը եւ Ուկրաինա վերադարձնելը երկար ժամանակ է պահանջում:  Բացի այդ, ինչպես խոստովանում են ԱՄՆ զինվորականները, ուսումնական գործընթացի տեղափոխումը Ուկրաինա թույլ կտա հրահանգիչներին ավելի արագ տեղեկատվություն հավաքել առաջնագծում նորարարությունների մասին եւ ուսումնական ծրագիրը համապատասխանեցնել ստացված տվյալներին:

Ամերիկացի անանուն պաշտոնյան պարբերականին հայտնել է, որ վերապատրաստման ու զորավարժությունների անցկացման համար հնարավոր տարբերակներից մեկը կարող է ներառել Լվովը, սակայն այս քաղաքը նույնպես բազմիցս ենթարկվել է Ռուսաստանի հարձակումներին:

The New York Times-ին որոշ պաշտոնյաներ էլ նշել են, որ անհրաժեշտ է ավելի շատ ուկրաինացի նորակոչիկների ուղարկել Գերմանիայում եւ Լեհաստանում տեղակայված հրաձգարաններ ուսումնամարզական հավաքներին, որոնք այնուամենայնիվ կրկին զգալի նյութատեխնիկական ջանքեր կպահանջեն:

Նյութի հրապարակումից հետո Պենտագոնի խոսնակի տեղակալ Սաբրինա Սինգխն արդեն ասել է, որ տեղեկություն չունի Ուկրաինա հրահանգիչների հնարավոր ուղարկման մասին։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ԵՄ-ն շարունակելու է նպաստել Հայաստանի տնտեսական զարգացմանը․ ԵՄ առեւտրի գծով հանձնակատար
հաջորդը
Ադրբեջանը Թեհրանում նոր դեսպանատան շենք կունենա

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
« Ապր   Հնս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն