• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Շոլցը եւ Մակրոնը համատեղ հայտարարություն են տարածել Վրաստանի վերաբերյալ

aliq 11:46 | 20.05.2024
aliq 11:46 | 20.05.2024

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եւ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը մայիսի 19-ին հայտարարություն են տարածել Վրաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

Հայտարարության տեքստում եվրոպացի առաջնորդները իրենց մտահոգություն են հայտնում Վրաստանի խորհրդարանի կողմից «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի երրորդ ընթերցմամբ ընդունելու եւ դրա հետեւանքով երկրում ստեղծված իրադրության հետ կապված։

«Մեր երկու երկրներն էլ եղել են Վրաստանի եվրոպական ուղու հավատարիմ ջատագովները եւ ակտիվորեն աջակցել են Եվրոպական խորհրդի՝ 2023 թվականի դեկտեմբերին թեկնածուի կարգավիճակ տրամադրելու որոշմանը։ Խորը ափսոսանքով նշում ենք այս ճանապարհից շեղվելու Վրաստանի կառավարության եւ իշխող կուսակցության որոշումը՝ գործելով մեր համաեվրոպական արժեքների եւ վրաց ժողովրդի նկրտումների դեմ, օրինակ՝ այսպես կոչված. «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունման միջոցով։ Վրաստանի եվրոպական ուղին նախագծված է, բայց առաջ շարժման արագությունն ու ուղղությունը կախված են Վրաստանից»,-ասվում է Մակրոնի եւ Շոլցի համատեղ հայտարարության տեքստում։

Հիշեցնենք, որ ապրիլի 15-ից Վրաստանում մեկնարկել են «Ոչ ռուսական օրենքին» կարգախոսը կրող բողոքի ցույցերը՝ ուղղված «Վրացական երազանքի» նախաձեռնած «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի ընդունման դեմ։ Այդ օրը խորհրդարանի Իրավական հարցերի հանձնաժողովը սկսել էր օրինագծի քննարկումը։

Նոր օրենքը նախատեսում է գրանցել բոլոր այն ​​հասարակական կազմակերպություններին եւ լրատվամիջոցներին, որոնք իրենց եկամտի ավելի քան 20%-ը ստանում են օտարերկրյա պետությունից։ Նրանք պետք է օգտագործեն հատուկ «պիտակներ»՝ մակագրություն այն մասին, որ իրենց գործունեությունը ֆինանսավորվում է օտարերկրյա կառույցների կողմից։

Օրիանգիծը Վրաստանի օրենսդիր մարմինը վերջին՝ երրորդ ընթերցմամբ ընդունել է մայիսի 14-ին։

Մայիսի 18-ին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին վետո դրեց «Երազանքի» օրինագծի վրա՝ ընդգծելով, որ այն «ռուսական» է եւ «որեւէ փոփոխության ենթակա չէ»։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ԵՄ-ն իր անկեղծ ցավակցությունն է հայտնում Իրանի նախագահի եւ ԱԳ նախարարաի զոհվելու կապակցությամբ
հաջորդը
Իրանի նախագահի գործառույթները կստանձնի երկրի առաջին փոխնախագահը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
« Ապր   Հնս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն