• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ՄԱԿ ԱԽ-ն մերժել է տիեզերքը ապառազմականցնելու Ռուսաստանի առաջարկած բանաձեւը

aliq 11:54 | 21.05.2024
aliq 11:54 | 21.05.2024

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մերժել է Ռուսաստանի կողմից պատրաստված բանաձեւի նախագիծը, որը կոչ է անում բոլոր երկրներին դադարեցնել տիեզերքում ցանկացած զենքի տեղակայումն ու օգտագործումը։  Անվտանգության խորհրդի 15 անդամներից ռուսական նախագծին կողմ են քվեարկել յոթ երկրներ, որոնց թվում են Չինաստանը, Ալժիրը եւ Գայանան։ Եվս յոթ այլ երկրներ, ներառյալ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան, դեմ են արտահայտվել: Քվերակությանը ձեռնպահ է մնացել Շվեյցարիան։

Բանաձեւը համարվում է ընդունված, եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ինը անդամ կողմ քվեարկի, իսկ մշտական ​​անդամներից որեւէ մեկը վետո չդնի դրա վրա:

ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան հայտարարել է, որ Մոսկվայի առաջարկած բանաձեւի նախագծի մերժումն ապացուցում է տիեզերքը ռազմականացնելու ԱՄՆ մտադրությունը։

«Խորապես ցավալի է, որ այս արեւմտյան երկրները՝ Անվտանգության խորհրդի անդամները, այսօր թույլ չտվեցին Անվտանգության խորհրդին ընդունել հավասարակշռված եւ այժմ այդքան անհրաժեշտ որոշում՝ ի նպաստ տիեզրքի բացառապես խաղաղ օգտագործմանը: Այսպիսով, նրանք այսօր վերջնականապես դեն նետեցին իրենց դիմակները, մերկացան եւ հայտնվեցին մեր առջեւ այնպիսին, ինչպիսին իրենք են իրականում»,-հայտարարել է Նեբենզյան։

Մեծ Բրիտանիայի պատվիրակությունն էլ Ռուսաստանի առաջարկած բանաձեւն անվանել է «ուշադրությունը շեղելու ցինիկ փորձ», որը կատարվում է միջուկային սարքով նոր արբանյակ է ստեղծելու Մոսկվայի փորձերի մասին լուրերի համատեքստում։

https://x.com/UKUN_NewYork/status/1792676200504316301?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1792676200504316301%7Ctwgr%5E167e8298f3df194f0e9336f1917b9a93c898dcb4%7Ctwcon%5Es1_&ref_url=https%3A%2F%2Fwww.svoboda.org%2Fa%2Fsb-oon-otklonil-rezolyutsiyu-rossii-o-nerazmeschenii-oruzhiya-v-kosmose%2F32957173.html

Ապրիլի վերջին Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել էր ԱՄՆ-ի եւ Ճապոնիայի պատրաստված բանաձեւի նախագիծը՝ տիեզերքում միջուկային զենքի տեղակայման արգելքի վերաբերյալ։

Այդ ժամանակ Նեբենզյան փաստաթղթին աջակցելուց հրաժարվելը բացատրել էր նրանով, որ, ըստ նրա, արգելքը պետք է վերաբերի ոչ միայն միջուկային զենքին, այլեւ զանգվածային ոչնչացման զենքի այլ տեսակներին։ ԱՄՆ-ն էլ հրաժարվել է բանաձեւի տեքստում ներառել Ռուսաստանի եւ Չինաստանի առաջարկած կետը տիեզերքում որեւէ այլ զենք տեղակայելուց հրաժարվելու մասին։

Իր հերթին, ԱՄՆ մշտական ​​ներկայացուցչի տեղակալ Ռոբերտ Վուդը քվեարկության մեկնարկից առաջ ասել է, որ եթե Ռուսաստանը դեմ քվեարկի, ապա նման պարագայում հարց կառաջանա, թե արդյո՞ք նրանք թաքցնելու բան ունեն։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Բայդենը «վրդովեցուցիչ» է անվանել Իսրայելի առաջնորդներին ձերբակալելու ՄՔԴ դատախազի պահանջը
հաջորդը
Իրանում մեկնարկել են Ռաիսիի եւ Աբդոլլահիանի հուղարկավրության արարողությունները

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
« Ապր   Հնս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն