• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանը Գազայի հարցով վճիռը կհրապարակի մայիսի 24-ին

aliq 13:42 | 23.05.2024
aliq 13:42 | 23.05.2024
International court of justice

ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանը մայիսի 24-ին կհրապարակի Իսրայելի դեմ նոր ժամանակավոր միջոցների ներդրման եւ Գազայի հատվածում գործողության պատճառով արդեն իսկ ընդունված ժամանակավոր միջոցների փոփոխման հարցի վերաբերյալ որոշումը։ Այս մասին ասվում է դատարանի մամուլի հաղորդագրության մեջ։

«Հարավային Աֆրիկայի պահանջների վերաբերյալ լսումները տեղի կունենան տեղական ժամանակով ժամը 15:00-ին, դատարանի որոշումը կկարդա դատարանի նախագահ Նաուաֆ Սալամը», — նշվում է հաղորդագրության տեքստում։

Հարավային Աֆրիկան ​​Իսրայելի դեմ Հաագայի Արդարադատության միջազգային դատարանում գործը հարուցել է 2023 թվականի դեկտեմբերի 29-ին։ Հարավաֆրիկյան կողմը դատարանից պահանջում է ճանաչել, որ Գազայի հատվածում իսրայելական իշխանությունների գործողությունները կարող են որակվել որպես ցեղասպանություն, քանի որ դրանք իրականացվում են «Գազայում պաղեստինցիներին ոչնչացնելու հատուկ մտադրությամբ՝ որպես պաղեստինցիների լայն զանգվածի, ռասայական եւ էթնիկ խմբի մաս»: Հարավաֆրիկյան Հանրապետությունը նաեւ խնդրել է դատարանին միջանկյալ միջոցներ ձեռնարկել՝ պաշտպանելու պաղեստինյան բնակչությանը իրենց իրավունքների հետագա լուրջ եւ անուղղելի խախտումներից։

Հունվարի 26-ին Դատարանը որոշում կայացրեց, որ Իսրայելը պետք է ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները Գազայում ցեղասպանությունը կանխելու համար: Դրանից հետո դատարանը մեկ անգամ մերժել է լրացուցիչ ժամանակավոր միջոցների ներդրման խնդրանքը եւ մեկ անգամ հաստատել է Հարավային Աֆրիկայի խնդրանքը՝ տարածաշրջանում իրավիճակի վատթարացման համատեքստում լրացուցիչ ժամանակավոր միջոցների մասին:

Գազայի հատվածում իրավիճակի վատթարացման եւ Ռաֆահում իսրայելական հարձակման հետ կապված մայիսի 10-ին հարավաֆրիկյան կողմը ներկայացրել է նոր ժամանակավոր միջոցների ներդրման եւ արդեն իսկ ընդունված ժամանակավոր միջոցների փոփոխության վերաբերյալ լրացուցիչ պահանջներ։ Այս հարցով լսումները տեղի են ունեցել մայիսի 16-17-ը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ԱՄՆ-ը չի աջակցում Ռուսաստանի ներսում հարվածներին, բայց Ուկրաինան որոշում է ինքնուրույն․ Բլինկեն
հաջորդը
Զախարովան Նիկոլ Փաշինյանին կոչ է արել հստակեցնել ՀԱՊԿ-ի մասին հայտարարությունները

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
« Ապր   Հնս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն