• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Կոբախիձեն կարծում է, որ ԵՄ-ին ու ԱՄՆ-ին է անհրաժեշտ դեօլիգարխիզացիա

aliq 17:45 | 23.05.2024
aliq 17:45 | 23.05.2024

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն չորեքշաբթի երեկոյան վերադառնալով Իրանից, որտեղ մասնակցել է նախագահ Իբրահիմ Ռաիսիի մահվան կապակցությամբ սգո արարողությանը, վրացական հանրային հեռուստատեսության եթերում ասել է, որ անհրաժեշտ է համարում «Միացյալ Նահանգների եւ Եվրոպայի դեօլիգարխիզացիայի» իրկանացումը։

Նա նշել է, որ իր գնահատմամբ հենց այդ «օլիգարխիկ ուժերն» են, ինչպես նաեւ «գլոբալ պատերազմական կուսակցություննեը», որոնք ձգտում են, իր բնութագրմամբ, «Վրաստանի ուկրաինացման», այսինքն՝ Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ նրա ներքաշման։

Կոբախիձեն վստահ է, որ ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի վրա ազդեցություն ունի հենց «պատերազմի գլոբալ կուսակցությունը» է, որը խոչընդոտում է «Վրաստանի հարաբերությունների զարգացմանը այդ սուբյեկտների հետ», մինչդեռ Թբիլիսին շահագրգռված է թե՛ Վաշինգտոնի, եւ թե՛ Բրյուսելի հետ սերտ համագործակցությամբ։

Վրաստանի կառավարության ղեկավարի խոսքով՝ Վրաստանը պետք է ընտրություն կատարի․ կա՛մ «հանձնվել պատերազմի գլոբալ կուսակցությանը», հաշտվել Միխեիլ Սաակաշվիլիի կուսակցության իշխանության գալու եւ «Վրաստանի համար Ուկրաինայի ճակատագրի» հետ, կա՛մ դիմադրել։ Կոբախիձեն նման դիմադրությունը համարել է «անհրաժեշտություն»։

Վարչապետի հայտարարությունները, որոնք արվել են Վրաստանի խորհրդարանի կողմից հաստատված «Արտաքին ազդեցության թափանցիկության մասին» օրենքի վերաբերյալ ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի քննադատության համատեքստում, առաջացրել են ընդդիմադիր ուժերի դժգոհություններին։

Վրաստանի Հանրապետական ​​կուսակցության հիմնադիր Լեւան Բերձենիշվիլին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է, որ վրացական իշխանությունները «խափանվել են» եւ փորձում են «աշխարհում բոլորին թշնամիներ հայտարարել՝ Վրաստանի համար միայն մեկ «բարեկամ» ճանաչելով՝ Վլադիմիրին Պուտինին»։

Նախօրեին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Կոնգրեսում լսումների ժամանակ կարծիք էր հայտնել, որ խորհրդարանի կողմից երեք ընթերցմամբ ընդունված եւ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի կողմից վետո դրված «Արտաքին ազդեցության թափանցիկության մասին» օրենքը «վերաշարադրվել է Ռուսերենի դասագրքից»։

Վրաստանի խորհրդարանը ծրագրում է մայիսի 28-ին կայանալիք լիագումար նիստի ժամանակ չեղարկել նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի վետոն օրենքի վրա, որն ընդդիմությունն անվանում է «օտարերկրյա գործակալների մասին» ռուսական օրենքի անալոգ։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդականին
հաջորդը
Սուրեն Պապիկյանը Բելգիայի դեսպանի հետ քննարկել է երկու երկրների ՊՆ-ների համագործակցությունը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
« Ապր   Հնս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն