• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ԵԱՀԿ-ն ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանների սահմանազատման գործընթացը․ Բորգ

aliq 14:09 | 24.05.2024
aliq 14:09 | 24.05.2024

ԵԱՀԿ-ն ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանների սահմանազատման գործընթացի արդյունքում ձեռք բերված առաջընթացը։ Այս մասին ադրբեջանական APA գործակալությանը տված հարցազրույցի ընթացքում հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության արտաքին, եվրոպական գործերի եւ առեւտրի նախարար Յան Բորգի հետ։

«Որպես կարեւոր կազմակերպության՝ ԵԱՀԿ-ի ներկայացուցիչ, ես ողջունում եմ սահմանների սահմանազատման գործընթացում ձեռք բերված առաջընթացը։ Ես հրապարակայնորեն հայտնել եմ մեր աջակցությունը այս գործընթացի կառուցողական շարունակությանը։ Որպես ԵԱՀԿ գործող նախագահ եւ Մալթայի արտաքին գործերի նախարար՝ միակ այլընտրանքը համարում եմ դիվանագիտական ​​ճանապարհը»,-ասել է Բորգը։

Իր խոսքում նա նշել է, որ Հայաստանին եւ Ադրբեջանին իր ակտիվ աջակցությունն է հայտնում համապարփակ եւ ներառական երկխոսության միջոցով երկկողմ հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին։

«Սա հենց այն է, ինչ նրանք անում են, եւ հնարավորության սահմաններում նրանց պետք է ուղեկցեն միջազգային գործընկերները։ Հատկանշական է, որ խաղաղ բանակցությունները առաջընթաց են ապրում։ Կարեւոր է, որ այս միտումը շարունակվի, եւ ԵԱՀԿ-ն լիովին հավատարիմ է այս ուղղությամբ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ջանքերին աջակցելուն»,-նշել է մալթացի դիվանագետը։

Պատասխանելով ԵԱՀԿ-ի եւ դրա Մինսկի խմբի համանախագահների գործունեության շուրջ Բաքվից հաճախ հնչող դժգոհությունների մասն հարցին դիվանագետը նշել է․ «Մեր հանձնառությունը մնում է ամուր, քանի որ մենք ձգտում ենք խթանել երկխոսությունը եւ բարելավել փոխըմբռնումը դեպի կայուն խաղաղություն շարժվելու համար: ԵԱՀԿ-ն պատրաստ է նպաստել պայմանավորվածությունների առաջընթացին եւ իրականացմանը, ինչպես նաեւ հակամարտության հետեւանքների վերացմանը դրանից տուժած բոլոր կանանց, տղամարդկանց, երեխաների եւ տարեցների համար»։

Անդրադառնալով տարածաշրջնաում տիրող իրադրությանը Բորգը նշել է, որ քաղաքական եւ անվտանգության հետ կապված իրավիճակը կայուն է թվում եւ երբեմն խոցելիության աստիճան դինամիկ: Ըստ դիվանագետի, չնայած սահմանազատման գործընթացը առաջընթաց է գրանցել եւ խաղաղության պայմանագրի ստորագրման հույսեր կան, այնուամենայնիվ «կայուն, երկարաժամկետ կարգավորումը երկու կղմերից դեռեւս պահանջում է լուրջ փոխզիջումներ եւ բավարար քաղաքական կամք»։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Պաղեստինի անկախության ճանաչումը ՀԱՄԱՍ-ի համար նվեր չէ․ Ժոզեպ Բորել
հաջորդը
«Վրացական երազանքը» կարծում է, որ ԱՄՆ-ն փորձում է սահմանափակել Վրաստանի ինքնիշխանությունը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
« Ապր   Հնս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն