• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Էս էլ ու պըրծ․ վերջին զանգ

aliq 15:30 | 25.05.2024
aliq 15:30 | 25.05.2024

Ինչպես հայտնի երգում էր ասվում․ «ու հնչեց զանգը, հնչեց, ու հնչեց վերջին անգամ», բայց թե ինչքան գումար է անհրաժեշտ այդ վերջին զանգը հնչեցնելու եւ լսելու համար երգում կարծես չի ասվում։

Վերջին զանգ․ օր, երբ վերաջապես հրաժեշտ ես տալիս դպրոցին, բայց դե ինչպես հայտնի ժողովրդական խոսքն էր ասում՝ չկա բարիք առանց չարիք։

Հիմա բացատրեմ, թե ինչու եմ բողոքում։

Վերջին զանգը նշանակալի եւ հուզական լինելուց զատ, ունի նաեւ ծախսերի մեծ ցուցակ։ Գրեթե ամեն տարի ծնողները բողոքներով զանգում են ԿԳՄՍ նախարարություն։

Կան պարտադիր եւ ոչ այնքան պարտադիր ծախսեր։ Պարտադիր ծախսերից են.

  • Վինետկա,
  • Զանգերի տեսքով կրծքանշաններ,
  • Ծաղիկներ — տնօրենին, փոխտնօրենին, դասղեկին, ուսուցիչներին․․․
  • Տորթ եւ ֆուրշեթ։ Դե տոն ա, նշում են, պետք ա…
  • Պահը ֆիքսելու համար էլ վարձում են Լուսանկարիչ եւ/կամ վիդեոօպերատոր
  • Վերջում էլ դահլիճի զարդարանքներ։

Ոչ պարտադիր ծախսերից են.

  • Դասղեկին ու տնօրենին նվեր, դրանք շատ հաճախ դառնում են պարտադիր ծախս։
  • Երբեմն շրջանավարտները կարում կամ գնում են միանման հագուստ։
  • Ու եթե շատ հարուստ են լինում սցենարի համար էլ են գումար հավաքում։ Դե կամ էլ դասղեկն է գրում։

Այս ծախսերի ընդհանուր գումարը պարզելու համար, որոշեցինք ճշտել, թե որքան գումար են հավաքում գյուղի, մայրաքաղաքի ծայրամասի եւ կենտրոնի դպրոցներում։

Գյուղի դպրոցի աշակերտուհին մեզ պատմեց, որ հավաքում են 45.000 դրամ, որի մեջ մտնում են նախորդիվ թվարկած պարտադիր ծախսերը, ինչպես նաեւ ընդհանուր հավաքված գումարից 50.000 դրամ նվիրելու են դասղեկին, իսկ 30.000 դրամ տնօրենին։ Նաեւ ասաց, որ իրենց դասարանում 18 աշակերտ է սովորում եւ պարզ մաթեմատիկական հաշվարկը հուշում է, որ ընդհանուր ստացվում է 810.000 դրամ։

Ծայրամասերի դպրոցներից մեկում վերջին զանգին սկսել էին պատրաստվել դեռ հունվարից։ Աշակերտներից մեկի ծնողը պատմեց, որ հունվարից մինչեւ մայիս ամեն ամիս 10 հազար դրամ են հավաքում։ Հինգ ամիսում՝ 50 հազար։ Քսաներկու աշակերտի դեպքում ընդհանուր ստացվում է 1100000 դրամ։

Իսկ կենտրոնի դպրոցի աշակերտներից մեկը պատմեց, որ ոչնչի համար գումար չեն խնայել եւ հավաքել են 80 հազար դրամ։ 24 աշակերտի դեպքում ստացվել է 1920000 դրամ։

Էս վեցանիշ, երբեմն յթթանիշ թվերն ակամա ինձ մի երգ են հիշեցնում։

Ամփոփելով ասեմ, որ այս խնդիրը դեռ երկար ժամանակ կլինի։ Նախարարությունը կարծես ձեռքերը լվանում է, ասելով, որ իրենք կապ չունեն, ծնողներն են որոշում՝ որքան գումար հավաքել:

Աստղիկ Հովհաննեսով

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ՀՀ-ն պաշտպանելու է ՆԱՏՕ-ին ինտեգրված հայկական բանակը, Ադրբեջանի դեմ պատերազմ լինելու է
հաջորդը
Դեբեդի վարարման հետեւանքով փակ են Ձորագետ-Ալավերդի-Քարկոփ եւ Բագրատաշեն-Պտղավան ավտոճանապարհները

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
« Ապր   Հնս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն