• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ողջ աշխարհում աճում է մահապատժի դատավճիռների թիվը․ Amnesty International

aliq 18:13 | 29.05.2024
aliq 18:13 | 29.05.2024
Amnesty international

Ողջ աշխարհում աճում է մահապատժի դատավճիռների թիվը, այն հասել է իր ամենաբարձր մակարդակին վերջին 10 տարվա ընթացքում։ Այս մասին ասվում է Amnesty International իրավապաշտպան կազմակերպության՝ մայիսի 29-ին հրապարակված զեկույցում։

Ընդհանուր առմամբ, աշխարհում մահապատժի մասին իրավապաշտպանները 2023 թվականին գրանցել են 1153 զեկույց, որը 2015 թվականից հետո ամենաբարձրն է։ Սա գրեթե 30%-ով ավել է, քան մեկ տարի առաջ էր։ Սակայն, հրապարակված այս ընդհանուր տվյալները չեն ներառում Չինաստանում մահապատիժների թվաքանակը, քանի որ երկիրը չի տրամադրում մահապատիժների վիճակագրությունը: Նրանց թիվը մոտավոր գնահատվում է մի քանի հազար, ինչը Չինաստանին մահապատժի  ենթարկված քաղաքացիների թվով բարձրացնում է աշխարհում առաջին տեղը։

Amnesty International-ը նշում է նաեւ, որ մահվան դատավճիռների թիվը 2023 թվականին հասել է 2428-ի։

Կառույցը ընդգծում է, որ մահապատիժների թիվը կտրուկ աճել է Մերձավոր Արեւելքում, մասնավորապես Իրանում, որտեղ դրանց թիվը հասել է 853-ի։

«Իրանի իշխանությունները լիակատար առհամարանք են ցուցաբերում մարդկային կյանքի նկատմամբ»,- ասվում է իրավապաշտպանների հայտարարության մեջ։ Նշվում է, որ քաղաքացիները մահապատժի են ենթարկվում մասնավորապես թմրանյութերի հետ կապված հանցագործությունների համար։

Ամենից հաճախ, ըստ իրավապաշտպանների, մարդկանց մահապատժի են ենթարկում Չինաստանում, Իրանում, Սաուդյան Արաբիայում, Սոմալիում եւ ԱՄՆ-ում։

ԱՄՆ-ում 2023 թվականի տարվա մահապատժի է ենթարկվել 24 մարդ, մինչդեռ նախորդող տարում՝ 2022 թվականին, մահապատժի ենթարկված դատապարտյալների թիվը կազմել էր 18 մարդ։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Մտավոր զարգացման խնդիրներ ունեցողների համար «Երջանկության ճանապարհը» նախաձեռնել է մկրտության արարողություն
հաջորդը
Ինչպես չզբաղվել դիվանագիտությամբ. օրինակը ցույց է տալիս Բլինկենը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
« Ապր   Հնս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն