• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ԱՄՆ-ն եւ Մոլդովան պայմանավրովել են պայքարել ռուսամետ քարոզչության դեմ․ Բլինկեն

aliq 10:38 | 30.05.2024
aliq 10:38 | 30.05.2024

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը մայիսի 29-ին ժամանել է Մոլդովա եւ մայրաքաղաք Քիշնեւում հանդիպել նախագահ Մայա Սանդուի հետ։

Հանդիպումից հետո Բլինկենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն աջակցում է Սանդուի դեմոկրատական ​​քաղաքականությանը։ Դիվանագետի խոսքով՝ ԱՄՆ-ն եւ Մոլդովան պայմանավորվել են ընդլայնել դեսպանական ծրագիրը եւ կոռուպցիայի դեմ պայքարի նոր միջոցները, ինչպես նաեւ Ռուսաստանի եւ ռուսամետ ուժերի ազդեցության դեմ պայքարը, որն  ուղղված է մոլդովացիների շրջանում ապատեղեկատվության տարածումը եւ երկրում իրավիճակի ապակայունացումը կանխելուն։

ԱՄՆ-ը նաեւ կօգնի Մոլդովային կիբերանվտանգության ոլորտում եւ կաջակցի մամուլի ազատությանը։

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել 50 մլն դոլար հատկացնել Մոլդովային՝ դատական ​​բարեփոխումներին աջակցելու եւ 85 մլն դոլար՝ էներգետիկ ոլորտում առկա խնդիրների լուծման համար, որպեսզի հանրապետությունն արագ հաղթահարի Ռուսաստանից իր էներգետիկ կախվածությունը։

Նախագահ Մայա Սանդուն ի պատասխան շնորհակալություն է հայտնել ԱՄՆ պետքարտուղարին՝ Մոլդովային աջակցելու եւ առանձին՝ պատերազմող Ուկրաինային աջակցելու համար։ Նա նշել է, որ Ուկրաինան պայքարում է ոչ միայն իր, այլեւ բոլոր եվրոպական երկրների ազատության եւ անվտանգության համար։

Սա Բլինկենի երկրորդ այցն է Մոլդովա՝ Ուկրաինա  ռուսական ներխուժումից հետո։ Վերջին անգամ նա Քիշնեւ էր այցելել 2022 թվականի մարտին։ Այդ ժամանակ Մոլդովան դարձել էր այն երկրներից մեկը, որն ընդունել էր մեծ թվով ուկրաինացի փախստականների։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Լավրովը՝ Ռուսաստանի միջուկային սպառնալիքների մասին․ դրանց թվում են Ուկրաինային մատակարարվող F-16-երը
հաջորդը
Ալիեւը Հայաստանին կրկին մեղադրել է ականապատ տարածքների քարտեզները չտրամադրելու մեջ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 3

    Yandex քարտեզները՝ Երեւանի հասարակական տրանսպորտի ուղեցույց

  • 4

    Մի ընտանիքի պատմություն. Կորսված տան պատուհանները` Նորամարգում

  • 5

    Հայաստանի անկախության գաղափարն են ուզում սպանել. Գեւորգ Գիլանց

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
« Ապր   Հնս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն