• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը մեղավոր է ճանաչվել

aliq 10:25 | 31.05.2024
aliq 10:25 | 31.05.2024
Դոնալդ Թրամփ

Նյու Յորքի դատարանի երդվյալ ատենակալները հրապարակել են ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ քրեական գործով դատավճիռը։ Նա մեղավոր է ճանաչվել առաջադրված մեղադրանքների բոլոր 34 կետերով։ Սա ԱՄՆ պատմության մեջ առաջին դեպքն է, երբ նախկին նախագահը մեղավոր է ճանաչվում քրեական հանցագործություն իրականացնելու համար:

Մեղադրական վճռի հիման վրա դատավճիռը կհրապարակվի ավելի ուշ։ Ակնկալվում է, որ դա տեղի կունենա հուլիսի 11-ին։ Այսպիսով, Թրամփը կարող է դատապարտվել ընտրություններից առաջ։ Նրան կարող է սպառնալ տուգանք, պայմանական պատիժ կամ փաստացի ազատազրկում։

Մանհեթենի շրջանային դատախազ Էլվին Բրեգն հայտարարել է, որ դատավճիռը Հանրապետական կուսակցությունից նախագահի հավանական թեկնածու Թրամփին չի արգելում  առաջադրվել նոյեմբերին սպասվող նախագահական ընտրություններին կամ հաղթանակ տանելուց հետո ստանձնել պաշտոնը։

Մեղադրական եզրակացության կենտրոնանում են 2017 թվականին փաստաբան Մայքլ Քոհենին Թրամփի կատարած վճարումները։ Փոխանցումները ձեւակերպվել էին որպես օրինական վճարներ՝ փաստաբանական ծառայությունների դիմաց, բայց դրանք իրականում ուղղվել էին 2016 թվականի նախագահական ընտրություններից առաջ պոռնոդերասանուհի Սթորմի Դենիելսին լռության համար վճարելուն, ում հետ Թրամփը իբր հանդիպել էր 2006 թվականին:

Դատավարության ընթացքում մեղադրող կողմի 20 վկաների թվում էին Քոհենը եւ Դենիելսը, ինչպես նաեւ Trump Organization-ի հաշվապահները եւ հանրապետականների խոսնակ Հոուփ Հիքսը:

Թրամփը գործընթացն անվանել է քաղաքական, իսկ փոխանցումների մշակումը պարզ հաշվապահական սխալ։ Նա խոստացել է ցուցմունք տալ դատարանում, սակայն, վերջնարդյունքում, դա չի արել։

 

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ջո Բայդենը Ֆրանսիա կայցելի հունիսի 5-9-ը
հաջորդը
Առանց Հայաստանի մասնակցության մեկնարկել է ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
« Ապր   Հնս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն