• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Սլովենիայի կառավարությունը նույնպես ճանաչում է Պաղեստինի անկախությունը

aliq 11:24 | 31.05.2024
aliq 11:24 | 31.05.2024
Palestine election 2021

Սլովենիայի կառավարությունը նախօրեին՝ մայիսի 30-ին ճանաչեց Պաղեստին պետության անկախությունն ու ինքնիշխանությունը։ Այս մասին հայտնել է Սլովենիայի արտգործնախարարությունը։ Վերջնական ճանաչման համար կառավարության որոշումը պետք է հաստատի Ազգային ժողովը՝ Սլովենիայի խորհրդարանը։ Ակնկալվում է, որ դա տեղի կունենա մոտ ապագայում։

Սլովենիայի արտաքին գործերի նախարար Տանյա Ֆայոնը հայտարարել է. «Ուրախ եմ, որ Սլովենիայի կառավարությունը գնաց այս պատմական քայլին։ Իսրայելցիներն ու պաղեստինցիներն իրավունք ունեն իրենց երեխաներին մեծացնել խաղաղության, անվտանգության եւ բարգավաճման պայմաններում իրենց պետությունների մեջ: Պաղեստինի ճանաչումը այս երկու երկրների եւ ժողովուրդների խաղաղ գոյակցության միակ ճանապարհն է»։

Սլովենիայի ԱԳՆ-ն կոչ է արել եվրոպական մյուս երկրներին հետեւել իր օրինակին։ Գերատեսչությունն ընդգծել է, որ Սլովենիան պահանջում է հրադադար Գազայի հատվածում, պատանդների ազատ արձակում եւ հետագա բարեփոխումներ՝ Պաղեստինի կառավարությանը աջակցելու համար։

Ավելի վաղ՝ մայիսի 28-ին, Պաղեստինի պետության անկախությունը ճանաչելու մասին հայտարարել էին եւս երեք եվրոպական երկրներ՝ Նորվեգիան, Իսպանիան եւ Իռլանդիան։

Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը Պաղեստինի պետականությունը ճանաչելու Սլովենիայի կառավարության որոշումը անվանել է պարգեւատրում պաղեստինյան ​​ՀԱՄԱՍ շարժման համար։

«Սլովենիայի կառավարության որոշումը՝ առաջարկելով Սլովենիայի խորհրդարանին ճանաչել Պաղեստինի պետությունը, պարգեւատրում է ՀԱՄԱՍ-ին սպանությունների, բռնաբարությունների եւ գլխատումների համար։ Հուսով եմ, որ Սլովենիայի խորհրդարանը կմերժի այս առաջարկը»,-գրել է Կացը X-ի իր էջում։

Իսրայելի արտգործնախարարության ղեկավարի խոսքով՝ Սլովենիայի կառավարության որոշումը «ամրացնում է իրանական չարիքի առանցքը»։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Բայդենը Կիեւին թույլատրել է ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանի տարածքին․ Politico
հաջորդը
Ֆիդանն ու Բլինկենը քննարկել են տարածաշրջանային հարցեր

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
« Ապր   Հնս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն