• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ԵՄ-ն լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանել Իրանի եւ Հյուսիսային Կորեայի նկատմամբ

aliq 18:33 | 31.05.2024
aliq 18:33 | 31.05.2024
Եվրամիության դրոշը

Եվրամիությունը լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանել Իրանից եւ Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի ենթադրյալ մատակարարումների հետ կապված։ Պատժամիջոցների ցանկը ներառում է վեց ֆիզիկական եւ երեք իրավաբանական անձ, որոնք ենթադրաբար կապված են ԿԺԴՀ-ից մատակարարումների հետ, ինչպես նաեւ վեց ֆիզիկական եւ երեք իրավաբանական անձ Իրանից, որոնց թվում է նաեւ պաշտպանության նախարար Մոհամմեդռեզա Աշտիանին:

Մասնավորապես, պատժամիջոցների ցանկում ընդգրկված են ՌԴ Պրիմորսկի երկրամասի նահանգապետ Օլեգ Կոժեմյակոն եւ ռուսական «Արեւելյան Ստիվիդորյան ընկերությունը»։ Ենթադրվում է, որ նախորդ տարվա սեպտեմբերին Կոժեմյակոն կարեւոր դեր է խաղացել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի Ռուսաստան այցի կազմակերպման գործում եւ այդ այցի ընթացքում նրան տրամադրել է այնպիսի զինատեսակների նմուշներ, որոնք արգելված են ՄԱԿ-ի պատժամիջոցներով։

«Արեւելյան Ստիվիդորյան ընկերությունը» Խաղաղօվկիանոսյան Վոստոչնի նավահանգստի օպերատորն է, որն ըստ տեղեկությունների ռազմական բեռներ է ստանում ԿԺԴՀ-ից։ Պատժամիջոցների ցուցակում կան նաեւ Հյուսիսային Կորեայի քաղաքացիներ եւ ընկերություններ։

ԵՄ կայքը հրապարակել է նաեւ մի շարք եվրոպական երկրների՝ ԱՄՆ-ի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Ճապոնիայի, Հարավային Կորեայի, Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի արտաքին գործերի ղեկավարների համատեղ հայտարարությունը, որում ասվում է, որ նրանք համաձայնեցված կերպով նոր պատժամիջոցներ կսահմանեն ԿԺԴՀ-ի դեմ՝ կապված «ԿԺԴՀ-ից Ռուսաստան զենքի անօրինական փոխանցման հետ՝ Ուկրաինայի դեմ հարձակումների ժամանակ օգտագործելու համար»:

Պատժամիջոցներ են մտցվել նաեւ Փհենյանի միջուկային հրթիռային ծրագրի ընդլայնման հետ կապված։

Իրանի դեմ պատժամիջոցները, ինչպես ասվում է ԵՄ խորհրդի հաղորդագրության մեջ, ընդլայնվել են ոչ միայն «Շահեդ» հարվածային անօդաչու թռչող սարքերը Ռուսաստանին մատակարարելու համար, այլ նաեւ Իսրայելի վրա հրթիռային հարձակման, ինչպես նաեւ Եմենի եւ Սիրիայի ռազմականացված ​​խմբավորումներին աջակցելու պատճառով։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ՆԱՏՕ-ի հրահանգիչները մասնագիտական վարժանքներ են անցկացրել ՀՀ ՌՈ-ում
հաջորդը
Չեմ ուզի սպանեն Նիկոլ Փաշինյանին, պետք է բռնեն, որ ամեն ինչ պատմի

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
« Ապր   Հնս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն