Time ամսագիրը հրապարակել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հարցազրույցի սղագրությունը, որը տեղի է ունեցել մայիսի 28-ին։ Ի թիվս այլ հարցերի, նրան լրագրողը հարցրել է. «Ինչպիսի՞ն է լինելու վերջնախաղը Ուկրաինայում եւ ինչպիսի՞ն կլինի խաղաղությունը»:
Ի պատասխան Բայդենը նշել է, որ խաղաղությունը պետք է լինի այնպիսին, որ Ռուսաստանը այլեւ սերբեք «օկուպացիայի չենթարկի Ուկրաինային»»
«Ահա թե ինչպիսին պետք է լինի խաղաղությունը Ուկրաինայում։ Եվ սա ՆԱՏՕ չի նշանակում, չի նշանակում, որ նրանք կլինեն ՆԱՏՕ-ի անդամ։ Սա նշանակում է, որ մենք նրանց հետ, ինչպես մյուս երկրների հետ, ունենք այնպիսի հարաբերություններ, որ զենք ենք մատակարարում, որպեսզի նրանք կարողանան պաշտպանվել ապագայում»,-ասել է ԱՄՆ նախագահը։
Բայդենը հաջորդիվ հավելել է, որ հենց ինքն է եղել առաջինը, ով դեմ է արտահայտվել Ուկրաինայի «նատօիզացիային»։
«նատօիզացիա» ասելով նախագահը նկատի ունի ՆԱՏՕ-ին երկրի լիիրավ անդամակցությունը։ Ուշագրավ է , որ հարցազրույցի մեկ այլ կետում նա արդեն խոսում է Ֆինլանդիայի «նատօիզացիայի» մասին, որը տեղի ունեցավ Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո:
Ուկրաինան երկար ժամանակ է ինչ ձգտում է անդամակցել ՆԱՏՕ-ին, սակայն դա հանդիպում է դաշինքի մյուս անդամների որոշակի դիմադրությանը:
Նախորդ տարվա ամռանը Վիլնյուսում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում ընդունվել էր անադմ երկրների համատեղ կոմյունիկեն, որը մեծ հիասթափություն էր պատճառել Ուկրաինայի ղեկավարությանը։ որտեղ ասվում էր։
«Ուկրաինայի ապագան ՆԱՏՕ-ի հետ է […]։ Մենք ի վիճակի կլինենք Ուկրաինային Դաշինքին միանալու հրավեր ուղարկել, երբ ՆԱՏՕ-ի անդամ երկրները համաձայնեն եւ նախանշվախ պայմանները կատարվեն»,-ասվում էր այդ կոմյունիկեի տեքստում։
Ռուսաստանը, 2021 թվականի դեկտեմբերին՝ պատերազմի նախապատրաստման ժամանակ, վերջնագիր էր ներկայացրել ԱՄՆ-ին եւ ՆԱՏՕ-ին, որում պահանջում էր երաշխիքներ տրամադրել, որ Ուկրաինան, եւ Վրաստանը, երբեք չեն դառնա Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ։