• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Վայոցձորցիների տներում արջերը մշտական հյուրեր են

Մարիամ Սարգսյան 15:30 | 06.06.2024
Մարիամ Սարգսյան 15:30 | 06.06.2024

Վայոցձորցի Հարություն Հարությունյանը տան բակում գտնվող լոգարան մտնելիս հագուստը, կոշիկները թողել է, դուրս գալիս դրանք գտել քրքրված։ Վերնաշեն գյուղի բնակիչն արդեն համակերպված ասում է՝ արջն իր ոճով է ձեւափոխել հագուստը, ինչ արած:

Վայոց ձորի այս եւ շատ այլ գյուղերում արջերը մշտական հյուր են: Բնակիչները կեսկատակ-կեսլուրջ ասում են՝ արդեն կարող են արջերին բարեւել, հարցուփորձ անել, այնքան հաճախ են հանդիպում: Միայն  թե կատակը կես րոպե է տեւում. իրավիճակն իրականում վտանգավոր է:

Մեր զրուցակիցն ասում է՝ վերջին  5-6 տարում են գորշ կենդանիներն ակտիվացել: «Մինչ այդ, իհարկե, կային, լսում էինք դրանց մասին, բայց հիմա շատ հաճախ ենք տեսնում»:

Եթե որոշ ժամանակ առաջ վայրի կենդանիները բավարարվում էին դաշտերում կեր գտնելով, հիմա արդեն տնամերձ այգիներն էլ իրենց «սրտով չեն». տներ են մտնում: Օրեր առաջ էլ արջը մտել էր Վերնաշենի բնակիչներից մեկի տուն: Հազիվ են կարողացել դուրս հանել՝ առանց վնասելու:

bearsԱրջը քոթոթների հետ գալիս է, վնասում պտղատու ծառերը, ընտանի կենդանիներին, ջարդում մեղվի փեթակները: Մի օր մեկի ճագարներն են ոչնչացվում, հաջորդ օրը՝ մյուսի հավերը, երրորդ օրը՝ մեկ այլ գյուղացու ծառերը: Արջը ոչ մի ընտանիքի «աչքաթող» չի անում:

«Մի քանի օր առաջ մտել է մեր մառան, օղու համար նախատեսված երկու  հատ 200-լիտրանոց հումքը թափել է, մի մասը կերել, գնացել»,-ասում է Հարություն Հարությունյանը:

Գյուղացիները վարչական ղեկավարին են դիմում, բայց նա ի՞նչ կարող է անել․ նույն արջն իրենց տանն էլ է վնասներ հասցնում։ 911 համարին օրական տասնյակ զանգեր են լինում արջերի վնասների մասին։

Վերնաշենցի Հայկուհի Առաքելյանը խնդրի մասին բազմիցս բարձրաձայնել է. ապարդյուն: Գորշ արջերն իրենց այգու մշտական հյուրերն են: «Տարվա կեսը մեր այգում են անցկացնում, վախենամ՝ արդեն բույն են դրել: Մեր բերքը մեզնից շատ իրենք են տեսնում, իրենք են օգտվում»,-ասում է Հայկուհին:

Երբ հերթական այցի ժամանակ արջը ջարդել է ընտանիքի մեղվի փեթակները, հայրը փորձել է ուղղել դրանք: Մեղուների հարձակման պատճառով հիվանդանոց է տեղափոխվել: Այդ ժամանակ Հայկուհին համայնքապետարան կամ մարզպետարան դիմելով չի սահմանափակվել: Բողոքը հասել է մինչեւ Շրջակա միջավայրի նախարարություն եւ Ընդերքի տեսչական մարմին:

«Եկան ասացին՝ եթե արջին վնասեիք, տուգանվելու էիք: Ասում եմ՝ ձեզ կանչել ենք, որ լուծում առաջարկեք: Արձագանքեցին, որ տեղյակ են խնդրի մասին, դեռ քննարկում են: Մարդիկ էլ, ինչպես իրենք են ասում,  «տուգանքի մատերիալ են»: Բնակիչն ինքնապաշտպանության նպատակով արջին վնասում ու տուգանվում է, իսկ մարդուն վնասելու համար կենդանուն ինչպե՞ս են տուգանելու, ո՞րն է տրամաբանությունը»,- ասում է Հայկուհին:

արջերԳորշ կենդանին նաեւ որոշ բիզնես գաղափարների իրագործմանն է դեմ: Հայկուհին իրենց այգում որոշել է վրանային զբոսաշրջության ծրագիր անցկացնել: Անհրաժեշտ հարթակներն ու լուսավորության միջոցները տեղադրել են, բայց քանի որ չգիտեն՝ արջն ինչ վնասներ կարող է հասցնել, թողել է անավարտ: Կենդանին հասցրել է թե՛ հարթակները վնասել, թե՛ մալուխները:

Բնակիչները նշում  են՝ կենդանիների հետ խնդիր չունեն, կարեւորում են նրանց պաշտպանությունը, բայց լուծումներ են պետք, որ համակեցությունը հնարավոր լինի:

«Բնական է՝ կերի խնդիր կա, որ ստիպված բնակավայրեր են հասնում: Պետությունը պետք է մտածի՝ ինչ անել, որ այդ խնդիրը լուծվի: Գուցե դաշտերում կերի ապահովման որեւէ տարբերակ են գտնում կամ այլ բան: Վայրի բնության ու մարդկանց սահմանները հատվել են, սկսել են նույն առօրյան կիսել»,-ասում է Հայկուհին:

Բնակիչները տարբեր միջոցների են դիմում՝ վայրի կենդանիներին տներից ու այգիներից հեռու պահելու համար: Է՛լ ռադիոյի բարձր ձայն, է՛լ ուժեղ լուսավորություն, է՛լ ծուխ. ոչինչ չի օգնում։

էլեկտրական հովիվՎայրի բնության պաշտպանության հիմնադրամը եւ այլ կազմակերպություններ մարզի տարբեր գյուղերում բնակիչներին «էլեկտրական հովիվներ» են տրամադրում: 100-տոկոսանոց պաշտպանություն չէ, բայց գոնե մեղմում է իրավիճակը: Միայն թե դրանցից օգտվելու հնարավորություն ոչ բոլորն ունեն:

Վայոցձորցիները հուսով են՝ պատկան մարմիններում տարիներ տեւող քննարկումները վերջապես կավարտվեն, ու հարցը լուծում կստանա։ Այնպիսի լուծում, որ ե՛ւ մարդիկ չվնասվեն, ե՛ւ կենդանիները ողջ մնան:

Mariam Sargsyan
Մարիամ Սարգսյան

Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Իսպանիան կմիանա Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին
հաջորդը
Վերին Լարսով տրանսպորտային միջոցների համար երթեւկությունը բացվել է

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • «Արահետ»-ը Լոռու լեռներում երկօրյա տոն է խոստանում

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 3

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

  • 4

    Շիրակի մայր բուհը վերջապես ռեկտոր ունեցավ

  • 5

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
« Մյս   Հլս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն