• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Իսպանիան կմիանա Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

aliq 14:21 | 06.06.2024
aliq 14:21 | 06.06.2024
Spain flag

Իսպանիայի իշխանությունները որոշել են միանալ Հարավաֆրիկյան Հանրապետության կողմից Իսրայելի դեմ ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարան ներկայացված հայցին։ Այս մասին լրագրողներին հայտնել է թագավորության արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարեսը։

«Իսպանիան պատրաստվում է միջնորդել Արդարադատության միջազգային դատարանի գործին, որը Հարավաֆրիկյան Հանրապետությունը հարուցել է Գազայում տիրող իրավիճակի պատճառով», — ասել է դիվանագետը։

Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Մադրիդը Գազայում տեղի ունեցողը համարում է ցեղասպանություն, ԱԳ նախարարը նշել է. «Դա դատարանի գործն է, եւ Իսպանիան կաջակցի որոշմանը»։

Իսպանիայի եւ Իսրայելի միջեւ հարաբերությունները վատթարացել են Պաղեստինը որպես անկախ պետություն ճանաչելու Մադրիդի որոշման ֆոնին: Մայիսի 27-ին Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը հայտարարել էր, որ իր գերատեսչությանը կարգադրել է նոտա ուղարկել հրեական պետությունում թագավորության դեսպանատանը՝ արգելելով Երուսաղեմում Իսպանիայի հյուպատոսությանը ծառայություններ մատուցել Արեւմտյան ափի պաղեստինցիներին։

Հարավաֆրիկյան Հանրապետությունը ​​ Հաագայի Արդարադատության միջազգային դատարանում Իսրայելի դեմ գործը հարուցել էր 2023 թվականի դեկտեմբերի 29-ին։ Հարավաֆրիկյան կողմն իր միջնորդության մեջ դատարանից պահանջում է Գազայի հատվածում Իսրայելի իշխանությունների գործողությունները ճանաչել որպես ցեղասպանություն են, քանի որ դրանք իրականացվում են «Գազայում պաղեստինցիներին ոչնչացնելու հատուկ մտադրությամբ՝ որպես պաղեստինյան ավելի մեծ ազգային, ռասայական եւ էթնիկ խմբի մաս»:

Հունվարի 26-ին Դատարանը որոշում կայացրեց, որ Իսրայելը պետք է ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները Գազայում ցեղասպանությունը կանխելու համար: Ավելի ուշ դատարանը հայտարարեց նաեւ, որ հրեական պետությունը պետք է անհապաղ դադարեցնի ռազմական հարձակումը Գազայի հարավային Ռաֆահ քաղաքի ուղղությամբ եւ բաց պահի Ռաֆահի անցակետը պաղեստինցիներին անհրաժեշտ քանակությամբ մարդասիրական օգնություն մատակարարելու համար։

 

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Կիեւը դժգոհ է F-16 կործանիչների համար օդաչուների պատրաստման եղանակից․ Politico
հաջորդը
Վայոցձորցիների տներում արջերը մշտական հյուրեր են

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Yandex քարտեզները՝ Երեւանի հասարակական տրանսպորտի ուղեցույց

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    Ռազմական հեղաշրջում Սուդանում

  • 5

    Քաղաքականություն վաճառողներ եւ շվարած գնորդներ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
« Մյս   Հլս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն