• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ֆրանսիայում մեկնարկել են դաշնակիցների դեսանտավորման 80-ամյակի միջոցառումները

aliq 15:52 | 06.06.2024
aliq 15:52 | 06.06.2024

Հյուսիսային Ֆրանսիայում մեկնարկել են հիշատակի միջոցառումները՝ նվիրված Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Նորմանդիայում դաշնակիցների դեսանտավորման գործողության 80-ամյակին, որը այդ ժամանակ հնարավորություն տվեց նացիստական ​​Գերմանիայի դեմ Արեւմտյան Եվրոպայում բացել ցամաքային երկրորդ ճակատը:

Տոնակատարությունները սկսվել են Վեր սուր Մերից, որտեղ գտնվում է Նորմանդիայում զոհված բրիտանացի զինվորների հիշատակին նվիրված հուշահամալիրը: Արարողությանը ներկա են եղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը եւ թագուհի Կամիլան։

Իր ելույթում թագավորը կոչ է արել հիշել պատմության դասերը եւ «դիմակայել բռնակալությանը»։

Այնուհետեւ հիշատակի միջոցառումներ են անցկացվել այն վայրերում, որտեղ գտնվում են կանադական եւ ամերիկյան զինվորականների հուշահամալիրները:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը արարողություններին միացել է Քոլվիլ  սյուր Մերում, որտեղ թաղված են հարյուրավոր ամերիկացի զինվորականներ։ Նա Ֆրանսիա է եկել կնոջ՝ Ջիլ Բայդենի հետ։ ԱՄՆ նախագահը զրուցել է Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերանների հետ եւ Մակրոնի հետ միասին հարգանքի տուրք մատուցել զոհվածների հիշատակին։

Միջոցառումներին մասնակցելու համար Ֆրանսիա է ժամանել նաեւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Ռուսաստանի ներկայացուցիչները արարողություններին չեն հրավիրվել։ Ֆրանսիայի իշխանությունները հայտարարել են, որ ռուսական կողմին չեն կարող հրավիրել Ուկրաինայի դեմ ագրեսիայի պատճառով։

Միջոցառման ուշադրության կենտրոնում են նաեւ Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերանները։ Պատերազմի մոտ 200 մասնակիցներ են ժամանել Նորմանդիա, հիմնականում՝ Բրիտանիայից եւ ԱՄՆ-ից։ Նրանցից շատերը 100 տարեկանից բարձր են։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Վերին Լարսով տրանսպորտային միջոցների համար երթեւկությունը բացվել է
հաջորդը
Ղարաբաղը եւ Արեւելյան Զանգեզուրը կդառնան աշխարհի զարգացած շրջաններից մեկը․ Ալիեւ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 3

    Ռազմական հեղաշրջում Սուդանում

  • 4

    Ծաղիկներ մուգ երկնքի տակ

  • 5

    Հայաստանի անկախության գաղափարն են ուզում սպանել. Գեւորգ Գիլանց

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
« Մյս   Հլս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն