• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Միջուկային զենքի տեղակայման մասին Ստոլտենբերգի հայտարարությունը նոր լարվածություն է․ Պեսկով

aliq 15:14 | 17.06.2024
aliq 15:14 | 17.06.2024
Դմիտրի Պեսկով

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգի հայտարարությունն այն մասին, որ դաշինքի երկրները քննարկում են իրենց միջուկային զինանոցները լիարժեք պատրաստության հասցնելու հարցը, լարվածության հերթական սրացում է։ Նման հայտարարություն ճեպազրույցի ըթնացքում արել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Պուտինի մամուլի քարտուղարի խոսքով՝ Կրեմլին «կարողացել է» ծանոթանալ Ստոլտենբերգի հայտարարություններին։ «Սա ոչ այլ ինչ է, քան լարվածության հերթական սրացում», — բնութագրել է Կրեմլի խոսնակը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հայտարարությունը։

Նա նաեւ հավելել է, որ, ի տարբերություն արեւմտյան երկրների գործիչների, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երբեք «իր նախաձեռնությամբ» չի շոշափում միջուկային խնդիրները, եւ ինքը շատ ուշադիր է այդ հարցի շուրջ։

«Երբ նախագահ Պուտինը խոսում է այս հարցի մասին՝ ռազմական միջուկային հարցերի մասին, նա պատասխանում է ինչ-որ մեկի հարցերին, լրագրողների հարցերին, այդ թվում՝ օտարերկրյա»,-նշել է Պեսկովը։

Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ Ստոլտենբերգի հայտարարությունը  հակասում է նույնիսկ այն դիրքորոշմանը, որը արեւմտյան երկրները ներկայացրել են Ուկրաինայի հարցով Շվյեցարիայում անցկացված համաժողովի ժամանակ։

«Այն, ինչ ասել է պարոն Ստոլտենբերգը, ակնհայտորեն չի տեղավորվում նույն հռչակագրի համատեքստում, որն ընդունվել էր նախորդ օրը։ Որտեղ նաեւ ասվում է, եթե չեմ սխալվում, նման հռետորաբանության անթույլատրելիության մասին»,-ասել է Պեսկովը։

Հիշեցնենք, որ Սթոլթենբերգը The Daily Telegraph-ին տված հարցազրույցում խոսել էր ՆԱՏՕ-ի ներսում անցկացվող քննարկումների մասին։ Նա նշել էր, որ դաշինքը անհանգստացած է Չինաստանի աճող միջուկային հզորությունից, եւ Ռուսաստանի հեռետորաբանությունից, հետեւաբար անդամ երկրները քննարկում են, թե կոնկրետ քանի մարտագլխիկ պետք է տեղակայվի օպերատիվ մարտական ​​վիճակում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
The New York Times-ը հրապարակել է 2022 թվականի ռուս-ուկրաինական խաղաղության համաձայանգրերի նախագծերը
հաջորդը
Հողի տակից պատմությունն է խոսում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
« Մյս   Հլս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն