• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Մշակույթ

Հողի տակից պատմությունն է խոսում

Աննման Մինասյան 15:30 | 17.06.2024
Աննման Մինասյան 15:30 | 17.06.2024
Բենիամինի հնավայր

Արտաշես արքայի սահմանաքարը, երկու հազար տարեկան սրինգը, աճյունասափորները, տարատեսակ զարդերն ու արձանիկները Շիրակի մարզի Բենիամինի հնավայրում են պեղել: Գտածոները պատմում են, թե ինչ քաղաքակրթություն ու կենցաղավարություն են ունեցել Շիրակում ապրողները բազում դարեր առաջ:

Եզակի ցուցանմուշները ցուցադրված էին Գյումրու Մարիամ եւ Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում:

Հնավայրը մեր թվարկությունից առաջ 5-րդ դարի է, հայտնաբերվել է 1989 թվականին: Նույն թվականին էլ հայ եւ ֆրանսիացի հնագետների արշավախումը պեղումներր է սկսել տարածքում:

Բենիամինի հնավայրԵրկու տասնամյակի երկար աշխատանքը տվել է բացառիկ արդյունք: Հնագույն գտածոները ոչ միայն Հայաստանի, այլեւ աշխարհի համար են եզակի բացահայտումներ: Հնագետներն այսօր արդեն վստահ փաստում են՝ այն, ինչ գտել են անտիկ դամբարանադաշտերում կարող է տեղ գտնել աշխարհի ցանկացած հնագիտական թանգարանում:

Հնագետներն այս դամբարանադաշտն անվանում են Դրասխանակերտ: Շիրակի երկրագիտական թանգարանի գիտաշխատող, հնագետ Լեւոն Աղեկյանը փաստում է, որ տարածքում եղել է արքայապատկան դաստակերտ՝ Երվանդունյան ժամանակաշրջանից: Պալատական երկու շենքերից գտնված նմուշներն էլ վկայում են, որ տարածքը եղել է Շիրակի վարչական կենտրոնը: Հնագետն ասում է՝ Հայաստանում թեեւ մթա 5-րդ դարի դամբարանադաշտեր եւ հնավայրեր շատ ունենք, բայց Բենիամինը յուրահատուկ շերտեր է բացահայտում:

երկրագիտական թանգարանի գիտաշխատողներԵզակի ցուցանմուշները, սակայն, Գյումրիում Երկրագիտական թանգարանում՝ պատշաճ տարածք եւ ցուցասրահ չունենալու պատճառով, չեն ցուցադրվում. մնում են պահոցներում: Երկար տարիներ խնդիրը լուծում չի ստանում: Որպեսզի 20 տարվա պեղումների արդյուքներն ի ցույց դրվեն, համագործակցության ձեռք է մեկնել Մարիամ եւ Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահը: Երկշաբաթյա ցուցադրությունը հասանելի կլինի բոլոր ցանկացողների համար՝ անվճար:

Բենիամինի հնավայրՀայաստանում Ֆրանսիայի դեսպանի մշակութային գծով խորհրդական Գիոմ Նարժոլեն զարմանքով է փաստում. ինչպե՞ս կարելի է այսքան որակով գտածոները պահել նույնչափ անորակ պահոցներում: Ֆրանսիայի ներկայացուցիչը, սակայն, քննադատելու նպատակ չունի: Առաջարկում է, որ երկրագիտական թանգարան ստեղծելու նախագիծ ներկայացվի բարեկամ Ֆրանսիային: Ասում է՝ հաստատ կաջակցեն:

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Միջուկային զենքի տեղակայման մասին Ստոլտենբերգի հայտարարությունը նոր լարվածություն է․ Պեսկով
հաջորդը
Նեթանյահուն ցրել է Արտակարգ ռազմական կաբինետը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 4

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
« Մյս   Հլս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն