• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Արցախի ժայռակերտ առյուծի հեղինակն՝ արդեն գյումրեցի

Աննման Մինասյան 15:30 | 03.07.2024
Աննման Մինասյան 15:30 | 03.07.2024
Արամ Ավագյան

Լեռնային Ղարաբաղի Վանք գյուղի ժայռակերտ առյուծի քանդակը եթե ոչ տեղում, լուսանկարներով տեսած կլինեք: Հեղինակն ու քանդակագործը արցախցի  Արամ Ավագյանն է:

2023 թվականից Արամն էլ, հազարավոր հայրենակիցների պես, տարիների վաստակն ու ամենաթանկ հիշողությունները թողել է հարազատ Արցախում, բնակություն հաստատել Գյումրիում:

Թե ինչ է թողել հետեւում, Արամի պատասխանը ուղիղ երկու ժամ է ձգվում:

Նախասիրությունները եւ մասնագիտությունները թվարկելիս ասում է՝ Աստված տվել, չի խնայել. ճարտարապետ, նկարիչ, քանդակագործ, դիզայներ, հնէաբան, բուսաբույժ, հիպոթերապեւտ, հիպնոթերապեւտ…

Երբ Վանք գյուղի հսկա ժայռն Արամի ձեռքով «առյուծ է դարձել», հրավերներ է ստացել այլ երկրներից, որ իրենց ժայռերին էլ կերպարանք տա: Ինգուշեթիայում, օրինակ, 25 մետր բարձրությամբ ժայռաբեկորին իմամների կեպարանք է տվել:

Արամ ԱվագյանԳալով այլ նախասիրություններին, Արամը պատմում է, որ հայրենի գյուղում ազնվական ձիերի ցեղեր է բուծել, հսկայական երամակ ունեցել: Ձիրերի հետ երկարատեւ շփումից հայտնաբերել է ձիաբուժության բազում օգտակար կողմեր՝ թե ֆիզիոլոգիական, թե՛ հոգեբանական: «Սկսեցի զբաղվել հիպոթերապիայով (ձիաբուժությաուն): Շատ մարդկանց եմ բուժել դեպրեսիայից, սիրտանոթային, հենաշարժողական եւ այլ հիվանդություններից»:

Մաշկային խնդիրներից, մազաթափությունից զերծ մնալու եւ գեղեցկությունը պահպանելու համար էլ բույսերի յուղերով եւ սեփական ֆերմայի ավանակների կաթով օճառի արտադրություն է սկսել:

Արամի ավանակների կաթի համբավը, բուժիչ օճառի տեսքով, կարճ ժամանակում Արցախից դուրս է եկել, հասել Հայաստան եւ արտերկիր:

Խաչքարերի եւ աղբյուրների ուսումնասիրության համար նույնպես ժամանակ է գտել, դարերի պատմությունը հողի տակից հանել, թվագրել, բայց կրկին թշնամուն է թողել:

Մեծ նախագիծ է ունեցել Լեռնային Ղարաբաղում տուրիստական կենտրոն ստեղծելու եւ իր բազմակողմանի գիտելիքները մեկտեղելու համար: Սեփական տունն ու կենտրոնը գծագրել էր թղթի վրա, որն իր ձեռքով էր կառուցելու: Ցույց է տալիս էսքիզը եւ ասում՝ չի կոտրվում, այնտեղ չկարողացավ, Գյումրիում կանի:

Հիշում է Գյումրիի առաջին օրերը: «Հրապարակում շրջելիս ձիեր տեսա, մոտ վազեցի, որ էներգիա ստանամ, սթրեսս պակասեցնեմ: Ձիերի տիրոջ հետ խոսեցի, պարզվեց՝ «Կտոր մը երկինք» ֆիլմի ֆայտոնչի ուստա Գրիշի ծոռն է»: Արամն իմացել է, որ ուստա Գրիշի ծոռը ձիեր է բուծում, մեծ պապի գործը շարունակում. Գյումրիում ֆայտոնչի է: Տեսնելով Արամի անհագ հետաքրքրությունը՝ անծանոթ ֆայտոնչին երկու ձի է նվիրում նրան, որ Արցախից բերած միակ հուշը՝ ֆայտոնն անձի չմնա:

տուրիստական կենտրոնի էսքիզԱյժմ, Արամն արդեն որպես շինարար, նոր ծանոթի համար տուրիստական կենտրոն է կառուցում, հավատացնում է, որ աննկարագրելի գեղեցիկ վայր է լինելու: «Արհեստական ժայռեր, ծառերի բներ եմ քանդակում: Որ պատրաստ լինի, համեցեք, կտեսնեք, որ իրական վայրի բնությունից չի տարբերվելու»,- վստահեցնում է շինարար-քանդակագործը: Ինքն իր գործը կանի, ձիերն էլ մարդկանց կբուժեն նոր կենտրոնում:

տուրիստական կենտրոնՄարզային իշխանություններին բազմիցս է դիմել, առաջարկել իր հմտությունները ներդնել քաղաքի զարգացման համար: Գյումրի համայնքի ղեկավարը խոստացել է «Տիգրան Մեծի» արձանը պատվիրել: Արամն էսքիզներն արել, սպասում է, դեռ կանչող չկա: Առաջարկում է նաեւ քաղաքին մոտ հատվածում հող հատկացնեն, թեկուզ գումարով. Կաշխատի, մաս-մաս կվճարի: Նպատակադրվել է իր ձեռքով գծած էսքիզը թղթի վրա չթողնել, Գյումրունն ու գյումրեցիներինը դարձնել:

Սպասում է բաղձալի զանգին, հույս ունի, որ երկար չի սպասի:

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Բալթյան երկրները ողջ ուժով փորձում են Հայաստանը «պոկել» Ռուսաստանից․ ՌԴ ԱԳՆ
հաջորդը
Հայկական պատվիրակությունը չի մասնակցել Բելառուսում անցկացվող շքերթին․ Բելառուսի ԱԽ քարտուղար

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Հնս   Օգս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն