• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Վերափոխել Հայաստանը՝ վերափոխելով կրթությունը․ 100 միլիոն դրամի ներդրում երկրի դպրոցներում

Մարիամ Սարգսյան 15:30 | 06.07.2024
Մարիամ Սարգսյան 15:30 | 06.07.2024
Կառնուտ գյուղի դպրոց

Շիրակի մարզի Կառնուտ գյուղի դպրոցում այլեւս ստիպված չեն լինի միակ պրոյեկտորը դասասենյակից դասասենյակ տեղափոխել։ Դա Հայաստանի այն 100 հանրակրթական դպրոցներից մեկն է, որոնք «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամի կազմակերպած «Սմարթ-էկրաններ Աշխարհացույց»-ի դպրոցներին 2024» մրցույթում հաղթել է։

Սմարթ-էկրանները հնարավորություն են տալիս կիրառել դասավանդման արդի մեթոդներ եւ գործիքակազմ՝ աննախադեպ բարձրացնելով դասապրոցեսի արդյունավետությունը։

«ԻՄ ԱՇԽԱՐՀԱՑՈՒՅՑԸ․ քարտեզագրելով ․․․» խորագրով մրցույթին հայտ է ներկայացրել Հայաստանի բոլոր մարզերի ու Երեւանի 170 դպրոց, երկրորդ փուլի շեմը հաղթահարել են 155-ը, իսկ նախագծային աշխատանք ներկայացրել՝ 143-ը։ Երկու ամսից ավելի տեւած հետազոտական, բանահավաք եւ կազմակերչական ահռելի աշխատանքի ընթացքում աշակերտներն այցելել են թանգարաններ, պատմամշակութային կոթողներ, արել հարցազրույցներ, ստեղծել մեծաքանակ հայալեզու բովանդակություն, անգամ կայքեր պատրաստել։

Կառնուտի փառատոնԿառնուտի դպրոցի թիմը միայն հաստատության սահմաններով չի բավարարվել։ Գաղափարի շուրջ համախմբվել է ամբողջ համայնքը՝ թե՛ ներկա ու նախկին աշակերտներ, թե՛ տարբեր ոլորտներում աշխատող բնակիչներ։ Նախագծային աշխատանքն այնքան ծավալուն է ստացվել, որ թիմը որոշել է փառատոն կազմակերպել՝ «Շեն Կառնուտ», որին մասնակցել են հյուրեր ոչ միայն Հայաստանից, այլեւ արտերկրից։

Կառնուտի փառատոն«Մենք կարողացանք ցույց տալ՝ համայնքն ինչ ներուժ ունի։ Ցավում եմ, որ դպրոցներն այսօր պետք է ծրագրերի մասնակցեն տեխնիկապես համալրվելու համար, սակայն կարեւոր է, որ երեխաները սովորում են որեւէ բան վաստակել, աշխատանք կատարել»,-«Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում նշում է Կառնուտի դպրոցի պատմության ուսուցիչ Աբրահամ Ավագյանը։

«Աշխարհացույց» ծրագրի ղեկավար Արեւիկ Ավետիսյանը, անդրադառնալով դպրոցների հետաքրքրվածությանն ու նախագծերի պատրաստման ընթացքին, նշում է, որ թիմերը բարձր որակի աշխատանք են արել, եւ ընտրություն կատարելը բարդ է եղել։

Արեւիկ Ավետիսյան«Էապես բարձրացել է նախագծային աշխատանքների որակը, ակտիվ մասնակցություն է եղել Հայաստանի բոլոր մարզերից ու Երեւանից, ինչը բոլորիս ոգեշնչում է։ Այս տարվա նախագծային աշխատանքներն առանձնանում են հարուստ բովանդակությամբ, թեմաների բազմազանությամբ ու հետաքրքիր լուծումներով։ Հանրօգուտ եւ հայրենաճանաչողությանը նպաստող աշխատանքներ կան արված, որոնք առաջիկայում կհրապարակենք։ Դրանք այժմ հանրությանն են»,-նշում է մեր զրուցակիցը՝ հավելելով, որ այս մրցույթը ոչ միայն տեխնիկական նոր հնարավորություններ ունենալու, այլեւ ստեղծագործելու եւ տարբեր գաղափարների շուրջ մարդկանց միավորելու մասին է։

Ի սկզբանե որոշված է եղել, որ սմարթ-էկրաններ կվաստակի 50 դպրոց, սակայն «Վիզուալ Հայաստան»-ը, հիմնադրամի գլխավոր աջակից, «Մանուկյան Սիմոն» հիմնադրամի նախագահ, բարերար Քրիստին Սիմոնի աջակցությամբ, ընտրել է 100 դպրոց։ Ընտրությունը կատարել է կազմակերպիչ հիմնադրամի, ԿԳՄՍ նախարարության, ԿԶՆԱԿ հիմնադրամի եւ այլ կրթական կառույցների ներկայացուցիչներից կազմված գնահատող հանձնաժողովը։

«Վիզուալ Հայաստան»-ի տնօրեն, «Աշխարհացույց» կրթական հարթակի հեղինակ Հովհաննես Ղազարյանն «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում հայտնում է՝ միայն տեխնիկայի ձեռքբերման համար ՀՀ կրթական ոլորտում կատարվել է 100 միլիոն դրամի ներդրում:

Հովհաննես Ղազարյան«Սա, կարծում եմ, աննախադեպ է մեր երկրի համար։ Միայն այս մրցույթի արդյունքում այդ հարյուր դպրոցում սովորող շուրջ 38000 աշակերտ կկարողանա կրթությունը շարունակել առավել որակյալ պայմաններով։ «Աշխարհացույց» նորարարական կրթական հարթակի հետ մենք ուսուցիչներին եւ աշակերտներին տրամադրում ենք ժամանակակից կրթական պահանջները բավարարելուն միտված եւս մեկ գործիք։ Ուրախ ենք, որ ունենք նման հնարավորություն՝ իրականացնելու այն նպատակը, որին ամբողջ թիմով ենք հավատում. վերափոխել Հայաստանը՝ վերափոխելով կրթությունը»։

Ծրագրի շրջանակում սմարթ-էկրանների ձեռքբերման գործարքը երկրորդ անգամն անընդմեջ ՀՀ կառավարությունը ճանաչել է բարեգործական։ Այս պահին արդեն իսկ համալրված են 42 հանրակրթական դպրոցներ, իսկ  նոր ուսումնական տարում դրանց թիվը կհասնի 142-ի:

«Դա Հայաստանի դպրոցների տասը տոկոսից ավելին է, եւ այս արդյունքը գրանցել ենք մոտ երկու տարվա ընթացքում։ Պատկերացնո՞ւմ եք՝ եթե յուրաքանչյուր պետական կամ մասնավոր կառույց կրթության ոլորտում այսկերպ ներդրում կատարի, որքան արագ ու տեսանալի կլինեն դրական փոփոխությունները»,- նշում է հիմնադրամի տնօրենը։

«Վիզուալ Հայաստանը» նպատակ ունի կրթության ոլորտի տարաբնույթ բարեփոխումները շարունակական դարձնելու՝ Հայաստանում ու նաեւ սփյուռքում սովորող աշակերտների համար ստեղծելով կրթության հավասար եւ նորարար հնարավորություններ։

Mariam Sargsyan
Մարիամ Սարգսյան

Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Կանցկացվի հայ-ամերիկյան համատեղ զորավարժություն
հաջորդը
Լեւոն Տեր-Պետրոսյան. պատմաբան, որը տեսնում էր գալիքը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Հնս   Օգս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն