• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Տնտեսություն

Մկները կրկին հասած բերքի «գլխին են կանգնել»

Աննման Մինասյան 15:30 | 09.07.2024
Աննման Մինասյան 15:30 | 09.07.2024

Շիրակի մարզում հացահատիկի հասնելու հետ զուգահեռ կրկին մկնանման կրծողներն ակտիվացել են:

Հողօգտագործողներն ահազանգում են, որ մկները հացահատիկի դաշտերից բացի շարքից հանում են նաեւ կարտոֆիլի բերքը: Կրծողներն ակտիվացել են մեկ-երկու օրվա ընթացքում, մինչեւ այդ, ուժեղ անձրեւների եւ սառը եղանակի պատճառով չկային:

Հենրիկ ՄիքայելյանԱրեւիկ գյուղի վարչական ղեկավար Հենրիկ Միքայելյանն ասում է՝ իրենց ցանքատարածություններում մկների ակտիվությունը վերջին մի քանի օրվա ընթացքում հասցրել է վնաս տալ:

«Վերջին անգամ մկնդեղ մի երկու ամիս առաջ էինք դրել, մտածեցինք՝ էլ չի լինի, բայց սխալվեցինք»: Հարցին, թե երշխավորո՞ւմ եք, որ էկոնոմիկայի նախարարության հատկացրած մկնդեղը ծառայում է նպատակին, ոչ թե մնում գյուղացու տանը, վարչական ղեկավարն ասում է.«Հիմնականում մեծ հողատարածքները հսկվում են, բայց չի բացառվում, որ ավելի փոքր հողամաս ունեցողը դեղը ստանա, չդնի դաշտում»:

Հովիկ ՄելքոնյանՄիայն գյուղական բնակավայրերից բաղկացած Շիրակի մարզի ամենամեծ համայնքի՝ Ախուրյանի համայնքապետարանի գյուղատնտեսության վարչության պետ Հովիկ Մելքոնյանը նույնպես լավատեսական կանխատեսում չունի, ասում է՝ չի բացառվում, որ կրծողներն անցած տարվա պես գրոհեն հասած դաշտերը:

Ախուրյան համայնքին անցած տարի 400 լիտր մկնդեղ է հատկացրել Կառավարությունը, որով մշակվել է շուրջ 5000 հեկտար հողատարածք: Առանց մկնդեղի էր մնացել եւս այդքան ցանքատարածություն: Եթե հաշվի առնենք, որ որոշ քանակությամբ թունանյութն էլ նպատակին չի ծառայել, կստացվի, որ դաշտերի կեսից ավելիում մկներն անխնա բազմացել են:

Թե ինչ վնաս են հասցրել այս տարի կրծողները, դեռ վաղ է խոսելը: Համայնքներում հանձնաժողովներ կկազմվեն, կշրջեն, կարձանագրեն վնասները, կուղարկեն Շիրակի մարզպետի աշխատակազմ, այնտեղից էլ՝ Կառավարություն:

Շիրակի մարզպետի աշխատակազմում դեռ արձանագրված թվեր չկան, միայն անհատներն են զանգում, այցելում, տեղեկացնում, որ «մկների դեմն առնեն»:

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն էլ ասել է՝ գրություն է ուղարկելու Էկոնոմիկայի նախարարություն, որ մկնանման կրծողների դեմ պայքարի միջոցառումներ իրականացնելու հարցում աջակցեն Շիրակի մարզին:

Հիշեցնենք, որ անցած տարի Շիրակի մարզում բերքահավաքին ընդառաջ, մկները ոչնչացրել էին հացահատիկի հասուն արտերը բերքահավաքի նախընթաց օրերին, որոշ տեղերում՝ 100 տոկոսով: Բերքը կորցրած գյուղացին ոչ մի փոխհատուցում չստացավ. նախատեսված չէր:

Թե ուր կհասնի մկների «ախորժակը» այս տարի, կհասցնի՞ նամակը գնա նախարարություն, պատասխանը հետ գա, դաշտերում փրկելու բան կմնա, կերեւա առաջիկա մի քանի օրվա ընթացքում:

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ԱՄՆ-ն ցանկանում է իշխանափոխություն իրականացնել Վրաստանում․ ՌԴ արտաքին հետախուզություն
հաջորդը
Սա ԵՄ-ի նկատմամբ իշխանությունների հիմար եւ թշնամական քաղաքականության պատասխանն է․ Զուրաբիշվիլի

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Հնս   Օգս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն