• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Մշակույթ

Ոսկրե ուլունքներ, անասնապահություն․ կյանքը Եղեգիսում՝ մեզանից 6000 տարի առաջ

Մարիամ Սարգսյան 15:00 | 13.07.2024
Մարիամ Սարգսյան 15:00 | 13.07.2024

Վայոց ձորը Հայաստանի քարի դարի հուշարձանների հիմնական կենտրոններից մեկն է։ Եթե վաղ բրոնզե ժամանակաշրջանում բնակատեղիները եւ դամբարանադաշտերը հայտնաբերվում են այդ տարածքից հյուսիս, օրինակ՝ Արարատյան դաշտում կամ Շիրակի մարզում, Արագածի լանջերին, ապա  էնեոլիթյան ժամանակաշրջանում հիմնական բնակավայերը Վայոց ձորում կամ Սյունիքում են։

Եղեգիս, պեղումներԱյդ քիչ հնավայրերից մեկը՝ «Եղեգիս 1»-ը, քարայր-կացարան է, որը բնակեցված է եղել մեր թվարկությունից առաջ 4100-ից -3500 թվականների ընթացքում՝ մեզանից մոտ 6000 տարի առաջ։ Ուսումնասիրում է հայ-գերմանական արշավախումբը՝ կազմված Գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության եւ Ազգագրության ինստիտուտի, Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի, Եղեգնաձորի երկրագիտական թանգարանի եւ գերմանական Մաքս-Պլանկի ընկերության երկրամարդաբանության ինստիտուտի ներկայացուցիչներից։

Եղեգիս, պեղումներԱրդեն իսկ հայտնաբերվել են 20 000-ից ավելի կենդանիների՝ այծի, ոչխարի, կովի, շան, կատվի, գայլի, աղվեսի, նապաստակի, այծքաղի (որն այժմ այդ տարածքում չկա) ոսկորների մնացորդներ, ոսկորներից պատրաստված ուլունքներ, քարե գործիքների եւ օբսիդիանի մնացորդների մոտ 2200 նմուշներ, խեցեղենի մոտ 2500 բեկորներ։ Հետազոտությունը ցույց է տվել, որ դեռեւս այդ ժամանակահատվածից սկսած մարդիկ գնացել են Գութանասար, Արտենի, Հատիս եւ այլ վայրեր՝ օբսիդիան բերելու եւ օգտագործելու համար։

Մարիամ ՍարիբեկյանԱրշավախմբի հայկական կողմի ղեկավար, Գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի կրտսեր գիտաշխատող Մարիամ Սարիբեկյանը, «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում ներկայացնելով աշխատանքը, նշում է՝ հետաքրքիր արդյունքներ կան։

«Հուշարձանը, ըստ թվագրության մեր անալիզների արդյունքների, ուշ էնեոլիթյան (պղնձեքարի դարաշրջան) բնակատեղի-կացարան է։ Հնագիտության մեջ թվագրության մի քանի մեթոդներ կան, բայց ամենատարածվածը եւ ամենահստակ թվագրություն տվողը ռադիոածխածնային անալիզներն են, որոնք կատարվում են նյութում պահպանվող ածխածնի  մնացորդներով։ Ցանկացած օրգանական մնացորդի մեջ ածխածնի միացություն է պահպանվում, որի տրոհումները հետագայում հաշվարկելով կարելի է նաեւ տվյալ առարկան թվագրել, ինչն արվել է «Եղեգիս 1»-ում»,-մանրամասնում է Սարիբեկյանը։

Եղեգիս, պեղումներՊեղումները մի քանի խնդիր ունեն։ Դրանցից մեկը «Եղեգիս 1»-ի ճարտարապետությունը հայտնաբերելն է՝ հասկանալու համար՝ վերջիվերջո ինչպիսի կառույցներում են մարդիկ ապրել, քարայրերն արդյո՞ք պատսպարվելու տեղեր էին, թե՞ մարդիկ ճարտարապետական լուծումներ էին տալիս կացարաններին։

Հուշարձանը շատ կարեւոր է նրանով, որ Հայաստանի եւ, ընդահանրապես, Հարավային Կովկասի տարածքում այս պահին պեղվող շատ քիչ ուշ էնեոլիթյան կամ խալկոլիթյան բնակատեղիներից է։ Խալկոլիթյան ժամանակաշրջանում են մարդիկ սկսել պատրաստել բրոնզից առարկաներ․

«Վերջին 50-60 տարիների ընթացքում պեղված այս ժամանակաշրջանին բնորոշ մի քանի հնագիտական հուշարձան կա Հայաստանի ու Հարավային Կովկասի տարածքում։ Ինֆորմացիան շատ քիչ է, ուստի մեծ խնդիր է հասկանալ՝ այդ ժամանակաշրջանում մարդիկ արդյո՞ք նստակյաց կյանք էին վարում, թե՞ տեղից տեղ էին շարժվում, արդյո՞ք մետաղի պատրաստման տեխնոլոգիան այնքան էր զարգացել, որ պատրաստվում էին գործիքներ, մարդիկ ի՞նչ էին ուտում, ի՞նչ էին խմում եւ արդյո՞ք արդեն ունեին զարգացած ճարտարապետություն, թե՞ ուղղակի տեղից տեղ շարժվելով սեզոնային ապրելակերպ էին վարում»,- ասում է Սարիբեկյանը։

Եղեգիս, պեղումներՀուշարձանի տարածքում պեղումները կատարողները բրոնզից ասեղի կամ քորոցի նմանվող առարկա են գտել, որի հետազոտություններն այս պահին շարունակվում են։ Դա արդեն իսկ հուշում է, որ այդ ժամանակշրջանից սկսած մարդիկ մետաղի մշակման մասին սկսել էին մտածել։

Մարիա Անտոնոսյան«Եղեգիս 1»-ի պեղումների գերմանական կողմի ղեկավար, Մաքս-Պլանկ ընկերության երկրամարդաբանության ինստիտուտի գիտաշխատող Մարիյա Անտոնոսյանը հայտնում է՝ հնագիտական հուշարձաններում ոսկրաբանական նյութը շատ կոտրտված է լինում, ինչը դժվարարացնում է նույնականացման աշխատանքը։ «Որպեսզի ինֆորմացիա գտնենք անգամ փոքր բեկորներից, կիրառում ենք ուսումնասիրության մոլեկուլային մեթոդներ»։

Արշավախումբը պարզել է, որ հնավայրի տարածքում բնակված մարդիկ հիմնականում զբաղվել են անասնապահությամբ՝ ոչխարի եւ այծի, քիչ քանակությամբ՝ կովի, նաեւ՝ վայրի կենդանիների։ Անտոնոսյանը դեռեւս չհրապարակված եզրակացության մանրամասներ էլ է հայտնում․ հետազոտել են, թե մարդիկ ինչպե՞ս են կառավարել այդ կենդանիների խմբերը։

«Պարզել ենք, որ իրենք կենդանիներին չէին տեղաշարժում, այսինքն՝ դրանք շարունակաբար  փակ միջավայրում են եղել։ Հոտի սեզոնային տեղափոխություն չի կատարվել եւ մարդիկ վարել են նստակյաց կենսակերպ։

Անտոնոսյանը կարեւորում է արշավախմբի մոտեցումներից մեկը՝ իրենք ոլորտի մշակույթ են փոխում Հայաստանում, որպեսզի գտածոների հետագա ուսումնասիրությունների նորագույն մեթոդները կիրառվեն նաեւ մեր երկրում։

«Փորձում ենք փոխել աշխատանքի այն ձևը, երբ նմուշները հայտնաբերում ենք եւ ուղարկում արտերկիր՝ հետազոտության։ Կարեւոր է, որ ոլորտում կրթվողները նույնպես մասնակցեն  գործընթացին, այստեղ ստեղծվեն լաբորատորիաներ, ուսանողները նոր գիտելիք ստանան, որպեսզի մոլեկուլային հնագիտության ոլորտը Հայաստանում ձեւավորվի ու զարգանա»,-ասում է արշավախմբի ղեկավարը։

Եղեգիս, պեղումներԲոլոր հնագիտական առարկաները հետագայում հանձնվելու են Եղեգնաձորի երկրագիտական թանգարանին։

Mariam Sargsyan
Մարիամ Սարգսյան

Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ադրբեջանը վախենում է ՀՀ-ի ռեւանշից, պետք է համոզենք, որ չենք սպառնալու նրան
հաջորդը
Փենսիլվանիայում մահափորձ է տեղի ունեցել Թրամփի դեմ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Հնս   Օգս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն