• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Տնտեսություն

Հացահատիկը բնության բարեհաճության հույսին

Աննման Մինասյան 15:30 | 17.07.2024
Աննման Մինասյան 15:30 | 17.07.2024
կարկուտ, Հայկավան գյուղ

Շիրակի մարզի Հայկավան գյուղում կարկուտ է տեղացել, սրբել-տարել հացահատիկի գրեթե հասուն բերքը, վնասել կարտոֆիլի դաշտերը, ոչնչացրել սածիլների ցանքատարածությունները:

Լենդրուշ եւ Ռայա Սերոբյանները վարկով գումար էին վերցրել, կաղամբի սածիլ գնել, մշակել: Ասում են՝ լավ «կպել էին», բերքի ակնկալիքը մեծ էր:

Լենդրուշ եւ Ռայա Սերոբյաններ10 րոպեում կարկուտը ո՛չ բերքի, ո՛չ ակնկալիքի նշույլ չի թողել: 100 տոկոսով ոչնչացված դաշտում կրկին վերացանքս են կատարելու, բայց ասում են՝ ով է երաշխավորում, որ բերքը կրկին կարկուտը չի տանի:

Գյուղի վարչական ղեկավար Արմեն Մարդեյանն ասում է՝ շուրջ 35 հեկտար հողատարածքները վնասված են 90-100 տոկոսով: Եթե կարտոֆիլի բերքը դեռ մասամբ վերականգնելու հույս կա, սածիլները եւ հացահատիկը լիովին վնասված են: Համայնքապետարանից ոլորտային պատասխանատուների է հրավիրել, որ իրենց աչքով տեսնեն, փաստեն, որ վնասը մեծ է:

Ախուրյան համայնքի արտակարգ իրավիճակների հետեւանքով պատճառված վնասի արձանագրման, չափերի ճշտման եւ գնահատման մշտական գործող հանձնաժողովի անդամները արձանագրել են վնասի չափը, տվյալներն ուղարկել Շիրակի մարզպետի աշխատակազմ: Ասում են՝ դրանից ավելիի գործառույթ չունեն:

Եթե անցած տարի կարկտահարությունից տուժած հողօգտագործողը ցանքատարածությունը ապահովագրած լինելու դեպքում փոխհատուցման հույս ուներ, այս տարի չունի. Կառավարությունը գյուղատնտեսական ապահովագրության պայմանները փոխել է: Հացահատիկային մշակաբույսերը կարկուտից ապահովագրելու որոշումը չեղարկվել է: Այս տարի ապահովագրությունը գործում է միայն երաշտի դեպքում:

Ըստ մարզպետի աշխատակազմի՝ անցած տարի Շիրակի մարզում կարկտահարությության հետեւանքով տուժած հողօգտագործողների փոխհատուցումն ամենամեծն է եղել այլ ապահովագրությունների հետ համեմատած: Մարզում ապահովագրվել էր 3642 հեկտար ցանքատարածություն, փոխհատուցվել՝ 556-ը:

Ինչու էլ չեն ապահովագրվում հացահատիկի ցանքատարածությունները. Կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր՝ գյուղացին գիտի կարկուտը որտեղ է ծեծելու, տանում, այդտեղ է ցորենը ցանում:

Երբ ապահովագրության համակարգը նոր էր ներդրվել, գյուղացին ընդդիմանում էր, ասում էր՝ չեմ ապահովագրի, ճիշտ չեն գնահատի վնասը: Հետո սկսեցին ապահովագրել, տեսան՝ շահավետ է: Մինչեւ սկսեցին համատարած օգտվել համակարգից, հիմա էլ Կառավարությունը փոշմանեց:

Նշենք, որ Շիրակի մարզում աշնանացան հացահատիկի ցանքատարածություններն անցած տարվա համեմատությամբ պակասել են՝ 17484 հեկտարից հասնելով 13158-ի:

Գարնանացան հացահատիկի ցանքատարածություններն ավելացել են՝ 19066 հեկտարից հասնելով 20766-ի:

Կշարունակի՞ հողօգտագործողն առանց երաշխիքի հացահատիկ մշակել, միայնակ պայքարել բնության դեմ: Պատասխանը պարզ կլինի եկող գյուղատնտեսական տարում: Իսկ այս տարի գյուղացին բնության բարեհաճության վրա է միայն հույսը դնելու:

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Վրացական ՀԿ-ները Սահմանադրական դատարան հայց են ներկայացրել «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ
հաջորդը
«Նոր Ադրբեջան» կուսակցությունը որոշել է խորհրդարանական ընտրությունների իր թեկնածուներին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Հնս   Օգս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն