• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Դսեղի առողջության կենտրոնը բուժօգնություն կտրմադրի 7 գյուղի 4000 բնակչի

Տաթեւիկ Ճուղուրյան 18:15 | 17.07.2024
Տաթեւիկ Ճուղուրյան 18:15 | 17.07.2024
Դսեղի առողջության կենտրոն

Լոռու մարզի Դսեղ, Չկալով, Մարց, Լորուտ, Շամուտ, Ահնիձոր եւ Աթան գյուղերի  բնակիչներն այսուհետ առողջապահական որակյալ ծառայություններից օգտվելու հնարավորություն կունենան Դսեղի նոր, ժամանակակից սարքավորումներով կահավորված առողջության կենտրոնում։

«Հայաստանի մանուկներ» հիմնադրամի ներդրումներով կառուցված շենքում  անվճար ամբուլատոր ծառայությունից բացի ներդրվել է պիլոտային ծրագիր, որի շրջանակում բնակչությանը կրկին անվճար հիմունքներով կմատուցվեն հավելյալ ծառայություններ՝ թեստավորում, հիվանդությունների ախտորոշում, դեղորայքի տրամադրում եւ այլն։ Ծրագրի նպատակը առողջապահության առաջնային պահպանման օղակի բարելավումն է։

Լորքի Լիբարիդյան«Ծրագրի առաջին փուլում կենտրոնանում ենք սրտանոթային հիվանդությունների վրա, որովհետեւ Հայաստանում մահացության 50%-ը դրանցով է պայմանավորված։ Եթե ուզոմ ենք ավելի առողջ բնակչություն, երկիր ունենալ, պետք է սկսենք սրտանոթային հիվանդություններից։ Ինֆարկտը, ինսուլտը, ինչպես նաեւ երիկամային անբավարարությունը հիմնականում արյան բարձր ճնշումից եւ շաքարային դիաբետից են առաջ գալիս, դրա համար առաջին փուլը սկսում ենք այդ երկուսից»,- ասում է ՔՈԱՖ-ի համայնքային առողջապահական ծրագրերի ղեկավար Լորքի Լիբարիդյանը։

Պիլոտային այս ծրագրի շրջանակում առողջության կենտրոնի ընտանեկան բժիշկները վերապատրաստվել են, ինչի շնորհիվ բուժառուներին Ալավերդու, Վանաձորի եւ Երեւանի բուժհաստատություններ ուղեգրելու կարիք չի լինելու։ Նաեւ ամիսը մեկ Երեւանից այստեղ սրտաբան եւ էնդոկրինոլոգ են գալիս՝ տեղի բժիշկների հետ առավել բարդ դեպքերը զննելու։

Դսեղի առողջության կենտրոն«Բուժառուի, նրա ընտանիքի, գյուղի եւ վերջապես պետության համար ծախսարդյունավետության առումով էլ շատ կարեւոր է, որ մենք կանխարգելենք խնդիրները, ոչ թե մարդը ինֆարկտ տանի ու հազիվ հասնի ստենդավորման։ Եթե պետպատվերով կա գումար, ավելի ճիշտ է դա ծախսել հիվանդության վաղ հայտնաբերման ու կանխարգելման վրա», — նշում է Լորքի Լիբարիդյանը։

Ինտեգրված բուժօգնության միջազգային փորձին հետեւելով՝ Դսեղի առողջության կենտրոնում նաեւ սոցիալական աշխատող եւ հոգեբան են ներգրավելու, որոնք մշտական կապի մեջ են լինելու հիվանդների ընտանիքների հետ։

Դսեղի առողջության կենտրոն«Մարզային արդեն 19 ամբուլատորիաների նախագծման աշխատանքներն ավարտական փուլում են, եւ այս տարի, հույս ունենք, որ շինարարական աշխատանքները կսկսվեն։ Հաջորդիվ եւս 20 պոլիկլինիկաներ կմիանան այս ծրագրին։ Դսեղի ամբուլատորիան լինելու է մոդելային, որտեղ վերափոխվում են ոչ միայն ենթակառուցվածքները, այլեւ ամբողջական նոր, որակյալ բուժսպասարկում է ապահովվելու»,- նշեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Դսեղի առողջության կենտրոնում ներդրված պիլոտային ծրագրի երկրորդ փուլն ուղղվելու է երեխաների առողջապահական խնամքին ու մեծահասակների քաղցկեղի կանխարգելիչ զննումներին։ Առողջապահության առաջնային պահպանման օղակի բարելավմանն ուղղված այս ծրագրի հաջող իրականացման դեպքում կենտրոնի շահառու բնակավայրերի թիվը կմեծանա։

Լիանա Ղալթաղչյան«Պիլոտային ծրագիրն իրականացվում է պետական բյուջեի միջոցների հաշվին, միեւնույն ժամանակ ՔՈԱֆ-ից կա ներդրում՝ ծրագրի տարբեր կոմպոնենտների հետ կապված։ Համատեղ ֆիանանսավորում է՝ թե՛ պետական բյուջեից, որպես ստանդարտ ամբուլատորիա՝ իր պիլոտային ծրագրով, թե՛ ՔՈԱՖ-ի կողմից՝ լրացուցիչ ծառայությունների մասով, որը մենք ներդրել ենք եւ հույս ունենք, որ արդյունք ցույց կտանք, եւ այս մոդելը հնարավոր կլինի տարածել նաեւ այլ համայնքներում»,- ասաց ՔՈԱՖ-ի գործադիր տնօրեն Լիանա Ղալթաղչյանը։

Դսեղի առողջության կենտրոնԱռողջության առաջնային պահպանման հատվածից բացի Դսեղի առողջության կենտրոնն ունի ատամնաբուժական բաժանմունք։ Շուտով կգործի նաեւ դեղատունը։ Լոռու յոթ գյուղերի 4000 բնակչի սպասարկելու են ընտանեկան 8 բժիշկ, 18 բուժքույր, 2 ատամնաբույժ եւ մեկ լաբորանտ։

Tatevik Tshughurian
Տաթեւիկ Ճուղուրյան

Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Տոյվո Կլաարին կփոխարինի Մագդալենա Գրոնոն
հաջորդը
ՌԴ-ն կշարունակի հարձակումը Խարկովի ուղղությամբ․ Պեսկով

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Հնս   Օգս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն