• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Մշակույթ

Որտե՞ղ են կանգնած միջին տարիքի հայ կանայք

Աննման Մինասյան 15:30 | 20.07.2024
Աննման Մինասյան 15:30 | 20.07.2024
Նազիկ Արմենակյանի լուսանկարչական ցուցադրություն

Մարիամ եւ Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում բացվել է Նազիկ Արմենակյանի «Որտե՞ղ ես կանգնած» լուսանկարչական ցուցադրությունը։

Վավերագրող, լուսանկարիչ Նազիկ Արմենակյանը «Որտե՞ղ եմ կանգնած ես՝ հիմա, այս տարիքում ու այս ժամանակում» հարցը տվել է ինքն իրեն, ապա ուսումնասիրել 45 եւ բարձր տարիքի հայ կանանց հոգեբանությունը, ստեղծել հարցի պատասխանը տվողների դիմանկարների շարք։

Նազիկ ԱրմենակյանԼուսանկարների հերոսները տարբեր կենսագրություն ունեցող կանայք են՝ տարբեր աշխարհներից ու միջավայրերից։ Այս կանայք ո՛չ իրենց տարիքն են թաքցնում, ո՛չ էլ նեքին էությունը եւ անհանգստությունը։ Հանդես են գալիս միայն անուններով, յուրաքանչյուրն իր «կանգնած տեղի մեկնաբանությամբ»։

Մարինե49-ամյա Մարինեն անկեղծանում է․«Եթե ես լինեի Արցախում այս տարիքում, ունենայի այն տունը, աշխատանքը, որն ունեի այնտեղ, շատ հանգիստ ու շատ մեծ ուրախությամբ կդիմավորեի այդ հիսունը։ Ավելին ասեմ՝ ես արդեն սիրուն շոր ունեի հիսունամյակիս համար։ Ես Արցախում պատրաստ էի ծերանալ»։

Գոհար53 տարեկան Գոհարը Գեղարքունիքի մարզի հեռավոր գյուղերից մեկում աթարից անթերի աշտարակ է սարքել, որ ձմռանը տունը տաքացնի։ Տղամարդու, կնոջ գործ չի զանազանում, ասում է՝ այդպես են դաստիարակել, պետք է ինքդ քեզ մոռացած աշխատես-տանջվես։ Դպրոցական տարիքից ամուսնացրել են, հարսանիքին էլ ասել՝ եթե մտքիցդ անցնի հետ գալ հորդ տուն՝ հետդարձի ճանապարհին քեզ կգցես Սեւանը, կխեղդվես, բայց մեր անունը գետնով չես տա։ «Գիտե՞ս ես երբ կարամ ձեր ասածի պես ինձ նայեմ, հագնվեմ, քսվեմ․․․երբ բժշկությունը արունս թափա, տեղն ուրիշ արուն սրսկա»։

Լիլիթ45 տարեկան Լիլիթն իրեն սգից ծերացած է զգում․«Բայց դե, որ գրկել եմ նոր երեխա, պետք է ապրեմ․․․»։

Վավերագրողը ցավով է նշում, որ կուզենար միջին տարիքը վայելող, անհոգ կանանց կյանքի պատմություններ գտնել, վավերագրել։ «Մեր երկրում վերջին տարիներին անհոգ լինելն անհնարին է, եւ կատարվող իրադարձությունները ավելի խոր հետք են թողնում հատկապես կանանց վրա։ Սա նախագիծ է, որով ուզում եմ ուշադրություն հրավիրել միջին տարիքի կանանց, նրաց տեղի, դերի, վիճակի վրա»։

Նազիկ Արմենակյանի լուսանկարչական ցուցադրությունՑուցադրության համադրող Նաիրի Խաչատուրեանը, երբ Նազիկ Արմենակյանի ինքնալուսանկարը եւ այլ կանանց աշխարհը բացահայտող լուսանկարները տեսել է, առաջարկել է, որ Մարիամ եւ Երանուհի Ասլամազյան քույրերի ինքնանկարների կողքին ցուցադրվի։ «Արվեստի տարբեր լեզուներով արտահայտվող միջին տարիքի կանանց աշխատանքները հրաշալի համադրվել են մեկ ցուցասրահում, նրանց երկխոսությունն էլ հանդիսատեսն ընկալեց խորությամբ»։

Նախագիծն իրականացվել է Հայաստանում կանանց հիմնադրամի աջակցությամբ: Ցուցադրությունը բաց կլինի մինչեւ սեպտեմբերի 19-ը։

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Կարո Փայլան. Ինչո՞ւ Վաշինգտոնը պետք է առաջ մղի հայ-ադրբեջանական փխրուն խաղաղության ծրագիրը
հաջորդը
Խաղաղության խաչմերուկի հեծանվապետը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 4

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Հնս   Օգս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն