• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Շունը՝ մարդուց կարեւոր

Աննման Մինասյան 15:30 | 23.07.2024
Աննման Մինասյան 15:30 | 23.07.2024
շներ

Օրեր առաջ Շիրակի մարզի Ոսկեհասկ գյուղում թափառող շները հարձակվել են երիտասարդ կնոջ եւ 5-ամյա երեխայի վրա: Կատաղած կենդանիները հոշոտել են երեխայի դեմքը, գլուխը, վերջույթները, կծել-վնասել են նաեւ երեխայի մորը: Ձայնի վրա հասած եւս երեք համագյուղացու նույնպես շները տարբեր աստիճանի ծակված, պատռված եւ սալջարդված վնասվածքներ են պատճառել:

Մուշեղ ՍահակյանՈսկեհասկ գյուղի վարչական ղեկավար Մուշեղ Սահակյանը տեղեկացնում է, որ վնասվածքներ ստացած չորս քաղաքացիների վիճակը լավ է, հիվանդանոց են դիմել, բուժօգնություն ստացել, բայց չեն հոսպիտալացվել:

5-ամյա տղայի վիճակն այս պահին կայուն է: Մայրաքաղաքի հիվանդանոց են տեղափոխել, լուրջ վիրահատություն արել:

Կյանքին սպառնացող առաջնային վտանգ չկա, բայց կազդուրվելու մասին դեռ վաղ է խոսելը, երեխայի գլուխն ու դեմքը հոշոտված է, նոր վիրահատությունների կարիք դեռ կլինի:

Տեղի ունեցած ահասարսուռ դեպքը մարզի ազգաբնակչության զայրույթը շարժել, համբերության բաժակը լցրել է: Ասում են՝ մարդու կյանքն արժեք չունի, շունը մարդուց ավելի շատ իրավունք ունի:

Սվետա ԿարճիկյանՍվետա Կարճիկյանը զայրույթը զսպել չկարողանալով ասում է՝ 9-ամյա եւ 7-ամյա տղաներն ամռան արեւին կարոտ են մնացել: Դուրս գալ, խաղալ չեն կարողանում, կատաղած շները անգամ տուն են մտնում: «Տեղ գնալու ենք լինում, զանգում տղամարդ ենք կանչում, որ շներից անցկացնեն, էլ ինչքա՞ն դիմանանանք: Թող բնապահպանները կամ կենդանիների իրավունքների մասին օրենք ընդունեղները գան, շներին իրենց տուն տանեն, կամ էլ իշխանությունն այս հարցին լուծում տա»:

Ախուրյանի համայնքապետարանից տեղեկացնում են, որ այս տարվա ապրիլից մինչեւ հունիս ամիսները 147 շուն է ստերջացվել, ավելի կատաղածներին՝ քնեցրել են: Մեկ շուն վնասազերծելու համար համայնքը բյուջեից 30 հազար դրամ է վճարել կազմակերպությանը:

Հուլիսի 15-ից նոր մրցույթ են հայտարարել, պայմանագիր կնքել, որ եւս 850 շուն վնասազերծեն առաջիկա 540 օրվա ընթացքում: Ըստ նոր պայմանագրի 24 միլիոն 489 դրամ են վճարելու մրցույթը շահած նոր կազմակերպությանը:

Նաիրա ԶոհրաբյանՇների յուրաքանչյուր հարձակումից հետո հանրությունը սկսում է քննարկել ու ոչ լավ լույսի տակ հիշել օրենքի հեղինակին՝ Նաիրա Զոհրաբյանին: Վերջինս ասում է՝ խնդրի համար պետք է ոչ թե օրենքին մեղադրել, այլեւ օրենքը չկատարողներին: «Պետք է օրենքը չկատարելու պատճառները գտնել, օրինախախտներին ստիպել աշխատել կամ պատժել»: Բողոքողներին եւ օրենքին մեղադրողներին նախկին պատգամավորը հիշեցնում է, որ իր հեղինակած օրենքը չի ենթադրում, որ շներին պետք է բաց թողնել մարդկանց վրա: Օրենքն ընդամենն ասում է՝ պետք է բացառել կենդանիներին խեղելու, կախելու, հարվածելու, կենդանի այրելու դեպքերը, նման կերպ վարվողներին էլ՝ քրեական պատասխանատվության ենթարկել:

Գյումրու բժշկակական կենտրոնից տեղեկացնում են, որ այս տարի բուժօգնության են դիմել շների հարձակման ենթարկված 185 քաղաքացիներ: Բուժօգնությունը մայրաքաղաքում շարունակել է մեկը: Թե որքանն էլ հարձակման ենթարկվել, բայց հիվանդանոց չեն դիմել, հստակ տվյալներ չկան: Խոշոր հաշվով, Շիրակի մարզում շներն ամեն օր մեկ մարդու են կծում:

Որքան էլ խոսենք համայնքային բյուջեի սղությունից, կենդանասերների զգացմունքներից, օրենքի կատարյալ կամ անկատար լինելուց, դա չի մխիթարելու մանկահասակ երեխայի մորը, ում աչքի առջեւ շունը հոշոտել է զավակին:

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ՌԴ եւ Ադրբեջանի ԱԳ փոխնախարարները քննարկել են տարածաշրջանին, ՆԱՏՕ-ին եւ ԵՄ-ին առնչվող հարցեր
հաջորդը
Հյուսիսային Կիպրոսը դիտարկում է Թուրքիայի հետ ինքնավարության սկզբունքով ինտեգրման տարբերակը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Հնս   Օգս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն