• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Մեր գործը նրանց զգուշացնելն է

Վարդան Հարությունյան 19:00 | 25.07.2024
Վարդան Հարությունյան 19:00 | 25.07.2024
մեջբերում Վարդան Հարությունյանից

Չփոխվեց մեզանում ոչինչ։ Չէր էլ կարող փոխվել։ Որովհետեւ նրանք, ովքեր եկան ողջը փոխելու խոստումներով՝ ստախոս էին, փոխելու նպատակ չունեին բոլորովին։

Փոխելու մասին չէին էլ մտածում ու չեն էլ մտածում։ Հեղափոխականներ չէին, ճարպիկ աճպարարներ էին, որ հեղափոխության, մե՛ր հեղափոխության, ալիքին հեծած՝ իշխանություն ճանկեցին։

Կարող են այլ մարդկանցով փոխարինվել առանձին իշխանավորներ, բոլոր նախկին իշխանավորները կարող են նորերով փոխարինվել, դրանից, բայց, իշխանության բնույթը չի փոխվի, եթե այն փոխելու մտադրություն չկա։ Կմնան իշխանական նույն սենյակները, իշխանական միջանցքներում կտիրեն նույն բարքերը, կմնան նույն խնդիրներն ու կլինեն նույն լուծումները։

Այլ լուծումներ, այլ պատկեր, իշխանության ու իշխանավորի այլ որակ չի կարող լինել, եթե նույնն են հներն ու նորերը։ Եթե նույն կերպ են նրանք պատկերացնում իշխանությունն ու կառավարումը․ երեկ դու էի իշխանավոր՝ ինձ էիր հալածում, այսօր ես եմ իշխանավոր՝ քեզ եմ հալածում, կամ՝ երեկ դու էիր իշխանավոր՝ դու էիր իշխանության բարիքները քեզ ծառայեցնում, այսօր ես եմ իշխանավոր՝ ես եմ իշխանության բարիքներն ինձ ծառայեցնում, կամ՝ երեկ դու էիր իշխանավոր՝ իշխանությունից հեռանալ չէիր ցանկանում, բոլոր զարտուղի ճանապարհներով իշխանությունդ էիր ամրապնդում ու պահել փորձում, այսօր ես եմ իշխանավոր, իշխանությունից հեռանալ չեմ ցանկանում ու ցանկացած գնով այն պահելու եմ։

Ե՛վ երկեվա, ե՛ւ այսօրվա իշխանավորներների գլխավոր հոգսն իշխանությունն է։ Նրանց յուրաքանչյուր քայլ բխում է իշխանությունը կորցնելու վտանգից եւ յուրաքանչյուր քայլ ծառայում է իշխանության ձեռքբերման-պահպանման բնազդին։

Մնացած ամեն ինչը՝ քաղաքականություն, երկիր, պետություն, կողմնորոշում, կորուստներ, ձեռքբերումներ, պատերազմ, խաղաղություն, թշնամանք, հաշտություն՝ ստորադաս են։

Սա այն կարեւոր հատկանիշն է, որով այս հներն ու այս նորերը տարբերվում են 1990-ականների իշխանությունից։

Եթե նախորդներն իրենց գոյությունն արդարացնելու ու ինքնահաստատվելու նպատակով իրենց էին վերագրում անցյալի ձեռքբերումները, թողնելով Լեւոն Տեր-Պետրոսյանին մութը, ցուրտն ու կորուստներն, ապա այս նորերը՝ իրենց կորստաբեր ու կորստառատ ներկան արդարացնելու համար ոտնակոխ են անում ողջ անցյալը, խեղաթյուրում ու աղավաղում են այն ամենն ինչ իրենցից առաջ է եղել։

Չեն հասկանում, որ անցյալը կա իրենցից անկախ։ Չգիտեն՝ աղավաղել, ջնջել չի ստացվելու։

Այն արդեն արձանագրվել է։ Տեղյակ են մասնակիցներն ու ականատեսները, գիտեն, թե ինչն ինչպես, երբ ու ինչ հերթականությամբ է տեղի ունեցել։ Տեղեկանալու են նաեւ նրանք, որոնք հետո են գալու։

Մեր երկիրն ունի պատմություն՝ հպարտության արժանի դրվագներով եւ ունենալու է ապագա։ Հուսանք՝ շատ ավելի լավ ապագա, քան խոստանում է մեր ներկան։ Սեփական անցյալ չունենալու հանգամանքը սրանց մեր ընդհանուր անցյալը հասկանալ ու գնահատել թույլ չի տալիս, ինչպես նաեւ թույլ չի տալիս գիտակցել ապագայի նկատմամբ պատասխանատվությունը։

Իրենք են ու իրենց գլխավոր հոգսը՝ իշխանությունը։ Այլ կարեւոր մտահոգություն չունեն։ Քանի իշխանությունն ամուր է՝ ապրում են անհոգս ու թեթեւ։ Իրենց անփույթ ֆոտոսեսիաներով, իրենց շրջագայություններով, իրենց հեծանվավազքերով հենց այդ անհոգությունն են ցուցադրում ու այդ անհոգությամբ են պարծենում։

Նրանցը ներկան է, որտեղ հաստատվել են հանգամանքների բերումով, որտեղ ապրում են դեգերելով ու պահի թելադրանքից դուրս ոչինչ չեն տեսնում։

Նրանք չեն տեսնում ու չեն գիտակցում իրենց տապալումները։ Չեն տեսնում ու չեն գիտակցում այն արհավիրքը, որ կա իրենց պատճառով ու չեն պատկերացնում պատասխանատվության այն չափը, որ լինելու է։

Չգիտեն, որ ապագան իրենց աչքաթող չի անելու ու պատմությունն, անկասկած, անդրադառնալու է իրենց։ Անդրադառնալու է ու շատ խիստ։ Դաժան է լինելու պատմության դատը։ Սա, իհարկե, բոլորովին էլ մեր հոգսը չէ։ Իրենց խնդիրն է ու իրենց դժբախտությունը։ Մերը՝ նրանց այս մասին զգուշացնել-տեղեկացնել է։

Մարդ ես՝ մեկ էլ տեսար՝ հասկացան։

Վարդան Հարությունյան

Իրավապաշտպան, հասարակական գործիչ` խորհրդային այլախոհի տպավորիչ կենսագրությամբ։ 2004-ին ստեղծել է «Իրավունքի եւ ազատության կենտրոնը», որի հիմնադիր ղեկավարն է։ Հրապարակել է հայ այլախոհության պատմությունը ներկայացնող երկու գիրք՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» եւ «Քաղբանտարկյալի պատմություն»։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ադրբեջանի ՊՆ մեղադրանքներին
հաջորդը
Բայդենը Նեթանյահուի հետ հանդիպմանը ընդգծել է Գազայում հրադադար հաստատելու անհրաժեշտությունը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Հնս   Օգս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն