• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Երբ փնտրում ու չէինք գտնում, ուրախանում էինք, դա մեզ հույս էր տալիս

Տաթեւիկ Ճուղուրյան 18:00 | 26.07.2024
Տաթեւիկ Ճուղուրյան 18:00 | 26.07.2024
Արմինե

Հայկն ու Լեռնիկը Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունից են զոհվել։ Նրանք եղբայրներ չեն։ Տղաներին կապողը Առուշանյանների ընտանիքն է․ Հայկը նրանց հորեղբոր որդին էր, Լեռնիկը՝ կրտսեր փեսան։

Հիշատակի անկյունը Առուշանյանների մեծ աղջկա փոքրիկ տանն են ստեղծել, որտեղ հաստատվել են Արցախից բռնի տեղահանվելուց հետո։

«Ամուսինս սպա էր Արցախի պաշտպանության բանակում, լեյտենանտ։ Չափազանց նվիրված էր գործին։ Միշտ ասում էր՝ գործը քոնն է, իմը ծառայություն է։ Մի տարի էլ չկար, որ ամուսնացած էինք, անընհատ համար մեկ տագնապ էր, անընդհատ գնացած էր։ Մինչեւ ամուսնությունը ութ ամիս ճանաչել ենք իրար։ Շատ-շատ երջանիկ էինք, աշխարհում մի տոկոս մարդիկ են տենց երջանիկ լինում, ինքն ուրիշ տղա էր, բառեր չկան, որ նկարագրեմ»,- դողացող ձայնով պատմում է Արմինեն։

44-օրյա պատերազմով ու Քարագլուխ բարձունքի թեժ մարտերով անցած 26-ամյա Լեռնիկ Հայրապետյանը 2023-ի սեպտեմբերի 21-ի գիշերը վիրավոր ոտքով է տուն եկել։ Ասել է՝ վերջ, ամեն բան ավարտված է, բայց ինքն Արցախից դուրս չի գալու։ «Ամուսնուս էլ, ախպորս էլ ծնողների գերեզմաններն էին պահում։ Եվ իրո՛ք, երկուսով էլ մնացին․․․»։

Տեղահանության խառնաշփոթի մեջ իրար հարցեր չեն տվել։ Կանայք անհրաժեշտ իրերն են հավաքել, տղամարդիկ փորձել վառելիքի ու տեղափոխման գործը կազմակերպել։ Ժամը 17։00-ին Լեռնիկը տուն է զանգել, կնոջն ասել՝ «հաց սարքիր, գալիս ենք»․ բենզինի նրանց հերթը 2000-րդն է եղել։

«Որ պայթյունի մասին լսեցինք, հենց գիտեի մեր թաղի լցակայանում ա, մորս վերցրի, ասի՝ գնանք, կողքից նայենք, տենանք՝ էնտե՞ղ ա։ Ու մտքիս մեջ ասում եմ՝ էսա կտենա, կասի՝ խի՞ ես էկել էսքան տղամարդկանց մեջ․․․ Հետո զանգեցին, որ հիվանդանոցում ա։ Դռները փակել էին, չէին թողնում մարդ մտնի։ Ահավոր վիճակ էր, մարդիկ տկլոր, վառված, օգնություն էին կանչում։ Զարմանում եմ, թե մինչեւ հիմա ոնց ենք սենց պատմում ու չենք գժվել․․․»։

Լեռնիկի անունը կինը տուժածների ցուցակում է կարդացել։ Մեկ ժամ անց բերել են մահացածների անունները։ Արմինեն այստեղ էլ գտել է ամուսնու անունը։

Լեռնիկ Հայրապետյանին հուղարկավորել են հոկտեմբերի 7-ին՝ Եռաբլուրում։

«Հորեղբայրս առաջին պատերազմում է զոհվել, իրանից մնացած հուշը ախպերս էր, ինքն էլ 33 տարի անց պայթյունից զոհվեց․․․»․ 30-ամյա Ամալյան Առուշանյանների միջնեկ աղջիկն է։ Հորեղբոր ընտանիքի, նրանց հետ կապվածության, միասին անցկացրած լավ ու վատ օրերի մասին է պատմում։ Պատերազմի, տեղահանության, հետպատերազմյան դժվարությունների, անգամ շրջափակման ու սովի մեջ երջանիկ պահեր են ապրել, որովհետեւ բոլորը միասին են եղել։

Ամալյան Առուշանյան«Սեպտեմբերի 25-ի առավոտը ամուսինս ու հորեղբորս կինը գնացել են բանկից ոսկիները վերցնելու։ Առավոտ ժամը վեցից մինչեւ երեքը հերթում են էղել, էդ օրը պետք ա դուրս գայինք։ Ախպերս ընկերոջ հետ գնաց, ասին՝ բենզին են տալիս․․․ Ահավոր անձրեւ էր, կայծակ, անհանգիստ էի, հղի վիճակում, չգիտեմ, թե ինչ էր կատարվում ինձ հետ։ Ժամը վեցի կողմերը իմացանք պայթյունի մասին։ Ինչքան տղամարդ կար, սաղ էդ վայրում էին։ Դե երկար ճանապարհ էր, բոլորը մտածում էին, որ ինչքան էլ հիմա ունեն վառելիք, էլի պետք կգա։ Մարդիկ գնացին, զոհվեցին, որ իրանց պետք էլ չէր էդ վառելիքը»,- պատմում է Ամալյան։

Հայկ Առուշանյանը քաղաքագետ էր, բայց մասնագիտությամբ չի աշխատել։  Հիմնական գործը ֆերման, հետո էլ՝ ավտոպահեստամասերի սեփական խանութն է եղել։

«Մենք հույս ունեինք, որ Հայկոյին կգտնենք, բայց․․․ սեպտեմբերի 27-ին դուրս էկանք Արցախից։ Մի ահավոր ձեւի անցանք էդ դժոխային ճանապարհը։ Ամսի 29-ին արդեն Գորիսում էինք, հետո էկանք Ալավերդի»։

Ալավերդիում Առուշանյանների ավագ աղջիկը՝ Անահիտն է ապրում։ Տասը տարի առաջ է Ստեփանակերտից Ալավերդի հարս եկել։ Անահիտի երեք երեխաներն Արցախում են ծնվել, բայց մանկապարտեզ, դպրոց հաճախել Ալավերդիում։

Անահիտի երեք երեխաներՊայմանագրային զինծառայող, դիպուկահար ամուսնու հետ որոշել են Արցախ մշտական բնակության տեղափոխվել, որ միշտ միասին լինեն։ Պատերազմը խանգարել է։ Հետո էլ շրջափակման պատճառով են կիսված ապրել։

Արցախի հայաթափումից հետո արդեն ամբողջ գերդաստանով են Ալավերդիում միավորվել։ Բայց առանց Հայկի։

«Երազներոմ շատ էինք տեսնում, բոլորիս հանգստացնում էր, որ ես չեմ վառվել, ոչ մի բան չկա, մենակ գլուխս ա։ Ասում էր՝ էսա կգամ։ Ես ու ամուսինս Երեւանի սաղ հիվանդանոցներով ման ենք էկել, հետո մորգեր էինք գնում։ Նոյեմբերին գտանք Վարդենիսի մորգում։ Իրա մորաքրոջ տղեն ու ընկերներն են մտել, ճանաչել։ Ոչ մի այրվածք չուներ, վնասվածքը գանգուղեղային էր։ Երբ փնտրում ու չէինք գտնում, ուրախանում էինք, քանի որ մեծ հույսեր ունեինք, որ ողջ ա», — պատմում է Անահիտը։

Հայկ Առուշանյանին հուղարկավորել են Ալավերդիում՝ Սանահին կայարանում, որտեղ նրա հորեղբոր մեծ ընտանիքն է ապրում։ Մայրը նույնպես Ալավերդիում է՝ հարազատների կողքին։ Ապրում են նույն դժվարություններով, ինչպես Արցախից բռնի տեղահանված հազարավոր ընտանիքներ՝ առանց աշխատանքի, պետության աջակցության անընդհատ ուշացող գումարներով, տարբեր օգնություններով։

Անահիտի տղանԱրցախը հիշեցնողը, Արցախին կապողը Հայկն ու Լեռնիկն են, որոնց ողբերգական մահը անընդհատ ցավեցնում է։ Իսկ ցավը Ալավերդիում ծնված փոքրիկ Միան է մեղմում․ նրա կողքին բոլորը ժպտում են։

Tatevik Tshughurian
Տաթեւիկ Ճուղուրյան

Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Մեծ Բրիտանիան չի վիճարկի Նեթանյահուի նկատմամբ ՄՔԴ կալանավորման որոշման տրամադրումը
հաջորդը
Բաքու-Հռոմ տրանզիտ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Հնս   Օգս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն