• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Մշակույթ

Գյումրին ջինսի վրա

Աննման Մինասյան 15:30 | 31.07.2024
Աննման Մինասյան 15:30 | 31.07.2024
«Քաղքը ջինսի վրա» ցուցադրություն

Գյումրու Մարիամ եւ Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում բացվել է «Քաղաքը ջինսի վրա» ցուցադրությունը:

Գյումրին իր յուրօրինակ ճարտարապետությամբ, շենքերի արտացոլանքով արվեստագետ Կարեն Բարսեղյանի ձեռքով ջինսի վրա է տեղափոխվել: «Ալեքսանդրապոլ-Կումայրի-Լենինական-Գյումրի քաղաքի շենք-շինությունների ֆիզիկական եւ իմաստային դեֆորմացիան է ցուցադրված պատկերասրահի պատերին»,-ասում է ցուցադրության հեղինակ Կարեն Բարսեղյանը:

Կարեն ԲարսեղյանՋինսը որպես ստեղծագործական նյութ Բարսեղյանին հետարքրքել է դեռ ուսանողական տարիներից: Նախ դրա վրա ակրիլով է նկարել, տպագրություններ արել, հետո սկսել է վերամշակել՝ ջինսե թղթերի վերածել:

Այսօր արվեստագետն արդեն ջինսը որպես ստեղծագործության հիմք զարգացրել, նոր կյանք է տվել: «Ջինսի հետ աշխատանքը թե՛ իմաստային, թե՛ նյութի որակի ու վերամշակման տեսանկյունից նոր փուլ է մտել»,-ասում է հեղինակը:

Ինչու ջինս. ինքնատիպ մտածելակերպով հայտնի արվեստագետն ասում է՝ ջինսը հասարակական շերտ չի ճանաչում, մարդկանց չի բաժանում հարուստ-աղքատի, այն կրում են հասարակության բոլոր անդամները: «Ջինսն ինձ համար սոցիալական հավասարության սիմվոլ է»:

«Քաղքը ջինսի վրա» ցուցադրությունՆա կարեւոր դիտարկում է անում. երբեք նոր, չհագած ջինսը նրա ձեռքում ստեղծագործության հումքի չի վերածվում: «Միայն տարբեր մարդկանց կրած ջինսերն են հետագայում դառնում արվեստի նյութ, քանի որ ամեն մարդ կրած հագուստի վրա թողնում է իր էներգիան ու պատմությունը»:

Որպեսզի «ջինսե քաղաքը» հանդիսատեսինը դառնա, Կարեն Բարսեղյանին օգնել է Գյումրիում գործող արվեստագետների աշխատանքների հարթակը՝ «Գալիք» արվեստի կենտրոնը, ցուցադրություն կազմակերպելու առաջարկն էլ Գյումրու համայնքապետարանի մշակույթի բաժնից է ստացել՝ քաղաքի օրվա առիթով:

Գալիք» արվեստի կենտրոնի համահիմնադիր, արվեստագետ Հրաչյա Վարդանյանը ջինսն աշխատող մարդու հագուստ է համարում, ասում է՝ թեեւ այն ամերիկյան մշակույթ է կրում, բայց Կարենին հաջողվել է հայկական երանգներ գտնել դրա մեջ:

Հրաչյա Վարդանյան«Ջինսը հետաքրքիր նյութ է, բնորոշում է այն մարդու տեսակը, ով նախընտրում է հարմարավետությունը, չի տրվում նորաձեւության տենդենցներին: Ջինսը նաեւ յուրահատուկ է դիմացկունությամբ, ինչի շնորհիվ մարդն այն երկար է կրում, կապվում է հետը, էներգիա է հաղորդում դրան»:

դիտեք նաեվՓոխակերպումներ` ըստ Կարեն Բարսեղյանի

Կարենի ջինսե աշխատանքները բացի Հայաստանից ցուցադրվել են նաեւ Ավստրիայում, մեկ ամսից էլ Իտալիա են ուղեւորվելու. «Գալիք» արվեստի կենտրոնը Իտալիայում կայանալիք Գրքի փառատոնում ներկայացնելու է գյումրեցի արվեստագետի վերամշակած ջինսե գրքերը:

«Քաղքը ջինսի վրա» ցուցադրությունԱսլամազյան քույրերի պատկերասրահում «ջինսե Գյումրին» հասանելի կլինի մինչեւ օգոստոսի 5-ը:

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Մոսկվան արձագանքում է Հայաստանի հանրային ռադիոյի նոր տնօրենի ընտրությանը
հաջորդը
ԱՄՆ-ն առնչություն չունի Հանիեի սպանության հետ․ Բլինկեն

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 4

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Հնս   Օգս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն