• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Խամենեին հրամայել է ուղիղ հարվածներ հասցնել Իսրայելին․ New York Times

aliq 10:23 | 01.08.2024
aliq 10:23 | 01.08.2024

Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին հրամայել է ուղիղ հարված հասցնել Իսրայելին՝ ի պատասխան ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության։ Այս մասին գրում է New York Times-ը՝ վկայակոչելով հրամանին տեղյակ իրանցի երեք պաշտոնյաների։

Ըստ պարբերականի՝ Խամենեին համապատասխան հրամանն արձակել է հուլիսի 31-ի առավոտյան Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի արտակարգ նիստում։

Թե հստակ ինչպիսի՞ն եւ որքան մասշտաբային կլինի հարձակումը դեռեւս պարզ չէ։ NY Times-ի զրուցակիցները նշել են, որ իրանական բարձր ռազմական հրամանատարությունը դիտարկում է անօդաչու թռչող սարքերի  եւ հրթիռների կիրառմամբ հարձակման հնարավորություն Թել Ավիվի ու Հայֆայի մերձակայքում տեղակայված ռազմական օբյեկտների վրա, ինչը չի ենթադրում քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումներ։

Իսմայիլ Հանիեն սպանվել է Թեհրանում, որտեղ նա ժամանել էր Իրանի նոր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությանը մասնակցելու համար։

ՀԱՄԱՍ-ը եւ Իրանը սպանության մեջ պաշտոնապես մեղադրում են Իսրայելին։ Իսրայելական կողմը տեղի ունեցածի շուրջ որեւէ հայտարարություն կամ մեկնաբանություն չի տվել։

Հիշեցնենք, որ 2024 թվականի ապրիլին Իրանը մի քանի ժամվա ընթացքում Իսրայելի ուղղությամբ արձակեց մոտ 150 հրթիռ եւ ավելի քան 170 անօդաչու թռչող սարք։ Հարվածի հետեւանքով զոհեր չկան, իսկ Իսրայելի պաշտպանության բանակը պնդում էր, որ անօդաչու թռչող սարքերի եւ հրթիռների 99%-ը ոչնչացրել է։ Հարվածը պատասխանն էր Դամասկոսում Իրանի դեսպանատան վրա իսրայելական հարձակմանը, որի ժամանակ սպանվել էին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի յոթ բարձրաստիճան անդամներ:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հանրային ռադիոն եւ մասնավոր բարքերը
հաջորդը
Ուկրաինան ստացել է վեց F-16 կործանիչ․ սա առաջին խմբաքանակն է

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն