• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Սեպտեմբերի 11-ի ահաբեկչության գլխավոր մեղադրյալը համաձայնել է ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը

aliq 11:02 | 01.08.2024
aliq 11:02 | 01.08.2024

2001 թվականի սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում տեղի ունեցած ահաբեկչությունների գլխավոր մեղադրյալ Խալիդ Շեյխ Մուհամմադը եւ նրա երկու հանցակիցները համաձայնության են եկել ԱՄՆ զինվորական դատախազների հետ, ինչի արդյունքում, ինչպես գրում է ամերիկյան մամուլը, նրանք կխուսափեն մահապատժից, իսկ ԱՄՆ արդարադատության համակարգը կխուսափի չափազանց խիստ դատավարությունից: Աայս մասին հայտնում է New York Times-ը։

Խալիդ Շեյխ Մոհամմեդը, Վալիդ Մուհամմադ Սալահ Մուբարաք բեն Աթաշը եւ Մուստաֆա Ահմեդ Ադամ ալ-Հավսաուին այս բոլոր տարիներն անցկացրել են Կուբայի տարածքում գտնվող ամերիկյան Գուանտանամո  բազայի բանտում:

Գլխավոր մեղադրյալը՝ Խալիդ Շեյխ Մուհամեդը ձերբակալվել էր Պակիստանում դեռ 2003-ին, մինչդեռ տարբեր հոդվածներով մեղադրանքները առաջադրվել էին միայն 2008 թվականին։ Այդ մեղադրանքների շարքում էր նաեւ 2001 թվականի սեպտեմբերի 11-ին 2796 մարդու սպանությունը, երբ մահապարտ-ահաբեկիչների կողմից առեւանգված մարդատար ինքնաթիռներից երկուսը մխրճվել էին Նյու Յորքի Համաշխարհային Առեւտրի կենտրոնի շենքերի մեջ, մեկը հարվածել  Պենտագոնի շենքին, իսկ մյուսը ընկել է Փենսիլվանիա նահանգի դաշտերի մեջ:

Պենտագոնը հայտարարել է համաձայնության մասին՝ չհստակեցնելով դրա պայմանները, սակայն New York Times-ին հայտնի է դարձել, որ մեղադրյալները համաձայնել են ընդունել իրենց մեղքը եւ մահապատժի փոխարեն ցմահ բանտարկվել։

Մեղադրյալների հետ գործարքի պայմանների մասին New York Times-ը տեղեկացել է ԱՄՆ գլխավոր ռազմական դատախազ, կոնտրադմիրալ Աարոն Ռուգից զոհվածների հարազատներին ուղարկված նամակից։

«Մահապատիժը հնարավոր պատիժների ցանկից հանելու դիմաց երեք ամբաստանյալները համաձայնել են իրենց մեղավոր ճանաչել բոլոր այն հանցագործությունների համար, որոնցով մեղադրվում էին, այդ թվում՝ 2976 մարդու սպանության համար»,-ասվում է նամակի տեքստում, որը մեջբերում է New York Times-ը։

Ռուգը զոհերի հարազատներին խոստովանում է, որ այս որոշումը հեշտորեն չի ընդունվել, սակայն դա, ինչպես նշում է դատախազը, արդարության հաղթանակին հասնելու լավագույն միջոցն է։

59-ամյա Խալիդ Շեյխ Մոհամմեդը ծնվել է Պակիստանում, բնակվել արաբական երկրներում, սովորել է ԱՄՆ-ում եւ Աֆղանստանում մասնակցել Խորհրդային բանակի դեմ պատերազմին։

Ամերիկյան հետաքննությունը պնդում է, որ հենց նա է դեռ 1996 թվականին «Ալ-Քաիդայի» առաջնորդ Ուսամա բեն Լադենին առաջարկել գրավված ինքնաթիռներով խոցել Նյու-Յորքի Համաշխարհային Առեւտրի կենտրոնի շենքեր։ Ավելին, նա այս խրագրի իրականացման համար անգամ ակտիվորեն մասնակցել է մահապարտներից մի քանիսի հավաքագրմանն ու վերապատրաստմանը։

Բացի այդ, Մուհամմադը համարվում է մի քանի այլ աղմկահարույց ահաբեկչությունների մասնակից:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ուկրաինան ստացել է վեց F-16 կործանիչ․ սա առաջին խմբաքանակն է
հաջորդը
Էլչին Ամիրբեկովն ԱՄՆ-ում հանդիպումներ է ունեցել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն