• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Էլչին Ամիրբեկովն ԱՄՆ-ում հանդիպումներ է ունեցել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ

aliq 11:18 | 01.08.2024
aliq 11:18 | 01.08.2024
Ադրբեջանի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկով

Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովն ԱՄՆ-ում հանդիպումներ է ունեցել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Ըստ Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան հաղորդագրության նա մասնավորապես հանդիպել է ԱՄՆ նախագահի հատուկ օգնական եւ Եվրոպայի գծով ավագ տնօրեն Մայքլ Քարփենթերի, պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենի, պետքարտուղարի օգնական Յուրի Քիմի, Կենտրոնական Ասիայի հարցերով գրասենյակի տնօրեն Բրայան Սթիմլերի, պաշտպանության նախարարի օգնականի տեղակալ Լորա Կուպերի եւ Նեբրասկայից սենատոր Փիթ Ռիկեթսի հետ:

«Անցկացվել են կառուցողական եւ օգտակար քննարկումներ,  անդրադարձ է կատարվել ԱՄՆ-Ադրբեջան երկկողմ օրակարգին, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացի ներկա իրավիճակին եւ տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումներին»,-ասվում է հաղորդագրության տեքստում։

Նախօրեին Ամիբերկովը հայտարարել էր, որ Երեւանն ու Բաքուն մոտ են խաղաղության պայմանագրի ավարտին՝ նշելով, որ դրա համար այժմ պատմական հնարավորություն ունեն։

Երեւանը վերջին ամիսներին բազմիցս է հայտարարել, որ պատրաստակամ է մեկ ամսում ամբողջացնել ու ստորագրել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը։ Բաքուն էլ չնայած բազմիցս է հայտարարել պայմանագրի մեծ մասի շուրջ փոխհամաձայնության մասին, զուգահեռաբար պնդում է, որ դեռ խոչնդոտներ է տեսնում Հայաստանի սահմանադրության մեջ, որը իբր տարածքային հավակնություններ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Սեպտեմբերի 11-ի ահաբեկչության գլխավոր մեղադրյալը համաձայնել է ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը
հաջորդը
Հայ-թուրքական սահմանը կարող է բացվել Երեւան-Բաքու հարաբերությունների կարգավորումից հետո․ Ֆիդան

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն