• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Իրանը կօգտագործի Իսրայելի դեմ որոշիչ գործողություններ ձեռնարկելու իր իրավունքը. Բաղերի Քանի

aliq 14:43 | 01.08.2024
aliq 14:43 | 01.08.2024
Իրանի ԱԳՆ պաշտոնակատար Բաղերի Քանի

Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին այսօր առանձին-առանձին հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ֆեյսալ բին Ֆարհան ալ-Սաուդի, Քաթարի արտգործնախարար Մուհամմադ բեն Աբդուլռահման բեն Ջասիմ ալ-Թանիի, Եգիպտոսի արտգործնախարար Բադր Ահմեդ Մուհամմադ Աբդել Աթիի եւ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ։

Պաշտոնական հաղորդագրությունների մեջ նշվում է, որ Քանին բոլոր զրուցակիցների հետ քննարկել է նախօրեին Թեհրանում նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությանը մասնակցելու համար Իրան ժամանած  ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը համարժեք պատասխան տալու Թեհրանի պատրաստակամությունը։

Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատարը նշել է, որ նման գործողություններով Իսրայելը խաթարել է տարածաշրջանում կայունությունն ու անվտանգությունը՝ հատելով բոլոր կարմիր գծերը, այդ թվում ոտնձգություններ կատարելով Իսլամական Հանրապետության տարածքայն ամբողջության դեմ։ Նա ընդգծել է, որ Իրանը կօգտագործի Իսրայելի դեմ որոշիչ գործողություններ ձեռնարկելու իր իրավունքը։

Քանին նաեւ զրուցակիցներին առաջարկել է Իսլամական համագործակցության կազմակերպության արտահերթ նիստ գումարել կապված Հանիեի սպանության հետ։

Միեւնույն ժամանակ Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատարը X-ի իր էջում գրել էր․ «Հանիեն, որպես Պաղեստինի ժողովրդի առաջնորդներից մեկը եւ պաղեստինցիների ինքնորոշման իրավունքի օրինական պայքարի դրոշակակիրը, Իրանի ժողովրդի եւ կառավարության պաշտոնական հյուրն էր Իրանի ընտրված նախագահի երդմնակալության արարողությանը, եւ օկուպացված Պաղեստինում իշխող մաֆիայի կողմից իրականացված ահաբեկչությունը միջազգային իրավունքի սկզբունքների ու նորմերի, ՄԱԿ-ի կանոնադրության կոպիտ խախտում է եւ հարձակում Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության եւ տարածքային ամբողջականության վրա»։

Նշենք, որ այսօր ավելի վաղ The New York Times-ը գրել էր, որ իրանական պաշտոնական աղբյուրներից ստացված տեղեկությունների համաձայն Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին հրամայել է ուղիղ հարված հասցնել Իսրայելին՝ ի պատասխան ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ոսկեհասկում գազի բալոնի պայթյունից երեխա է մահացել
հաջորդը
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը հանդիպում է ունեցել Միացյալ Թագավորության ԶՈՒ ԳՇ պետի հետ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն