• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ՌԴ-ն ազատ կարձակի քաղբանտարկյալ Կարա-Մուրզային, լրագրող Էվան Գերշկովիչի և զինվորական Փոլ Ուիլանին

aliq 17:08 | 01.08.2024
aliq 17:08 | 01.08.2024
Russia flag

Ռուսաստանը որոշել է ազատ արձակել քաղաքական գործիչ Վլադիմիր Կարա-Մուրզային, Wall Street Journal-ի լրագրող Էվան Գերշկովիչին եւ ամերիկյան բանակի նախկին ծովային հետեւակային Փոլ Ուիլանին ԱՄՆ-ի հետ բանտարկյալների փոխանակման շրջանակներում, այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում կատարելով իրազեկ աղբյուրներին։

Գործակալության տվյալներով՝ գործարքի շրջանակներում ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները Ռուսաստան կտեղափոխեն արեւմտյան երկրների բանտերում պահվող ռուս բանտարկյալներին։

Լրագրող Գերշկովիչի փաստաբանը «РИА Новости»-ի հետ զրույցում ասել է, որ չի կարող որեւէ մեկնաբանություն տալ նրա փոխանակման մասին։ Փոլ Ուիլանի փաստաբանն ասել է, որ նա տեղեկություն չունի փոխանակման մասին եւ սպասում է զինվորականի եղբորից տեղեկությունների հաստատմանը:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի պատասխանել Գերշկովիչի եւ Ուիլանի հնարավոր փոխանակման մասին «Ведомости»-ի հարցին։

Թուրքական NTV հեռուստաալիքն էլ հայտնում է, որ փոխանակումը արդեն տեղի է ունեցել։ Այն անցկացվել է Անկարայի օդանավակայանում եւ փոխանակվել են 26 բանտարկյալներ։

The Insider-ի տվյալներով ռուսական կողմը նաեւ ազատ է արձակում «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Ալսու Կուրմաշեւային, Տոմսկում Նավալնիի շտաբի նախկին ղեկավար Կսենիա Ֆադեևային եւ «Мемориал» իրավապաշտպան կենտրոնի նախկին համանախագահ Օլեգ Օրլովին։

  • Վլադիմիր Կարա-Մուրզան, որը դատապարտվել էր 25 տարվա ազատազրկման դավաճանության, «անցանկալի կազմակերպության» գործունեությանը մասնակցելու եւ բանակի մասին «կեղծիքներ» տարածելու մեղադրանքով, պատիժը կրել է Օմսկի քրեակատարողական հիմնարկում՝ խիստ ռեժիմով։
  • Հուլիսի 19-ին ռուսական դատարանը Էվան Գերշկովիչին դատապարտել էր 16 տարվա ազատազրկման՝ լրտեսության մեղադրանքով։ Գերշկովիչը կալանավորվել է 2023 թվականի մարտին, նա ավելի քան մեկ տարի անցկացրել է ռուսական քննչական մեկուսարանում։ Լրագրողը չի ընդունել մեղքը։
  • Փոլ Ուիլանը նույնպես դատապարտվել է 16 տարվա ազատազրկման՝ լրտեսության մեղադրանքով: Նա ձերբակալվել էր 2018 թվականի դեկտեմբերին Մոսկվայում, որտեղ ժամանել էր գործընկերոջ հարսանիքին մասնակցելու համար։ Նա դատապարտվել էր 2020 թվականի հունիսին եւ նույնպես իրեն մեղավոր չէր ճանաչել։
  • Կազանի դատարանը հուլիսի 22-ին Կուրմաշեւային դատապարտել էր 6,5 տարվա ազատազրկման։ Երկու երեխայի մայրը Թաթարստանում կալանքի տակ էր պահվել 8 ամիս՝ «օտարերկրյա գործակալ» չգրանցվելու, ռուսական բանակի մասին «կեղծիքներ տարածելու» մեղադրանքներով։ ՌԴ եւ ԱՄՆ քաղաքացիություն ունեցող լրագրողի իրավունքների համար պայքարող կառույցները պնդում էին, որ նա թիրախավորվել էր բացառապես իր լրագրողական գործունեության համար։
0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Մոլդովան արտաքսում է Ռուսաստանի դեսպանատան աշխատակցին
հաջորդը
Հարցումները ցույց են տալիս, որ Հարիսը շարունակում է առաջնային դիրքերում մնալ Թրամփի նկատմամբ.

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն