• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Պուտինը խոստացել է պարգեւատրել Արեւմուտքի հետ փոխանակման արդյունքում ՌԴ վերադարձած բանտարկյալներին

aliq 12:54 | 02.08.2024
aliq 12:54 | 02.08.2024

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Ռուսաստանի քաղաքացիներին, որոնք նախօրեին հայրենի են վերադարձվել Արեւմուտքի հետ ռուսական բանտերում պահվող գործիչների հետ փոխանակման շրջանակներում։ ՌԴ Նախագահը  նրանց դիմավորել էր Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում։ Հանդիպումը հեռարձակել է «Россия 24» հեռուստաալիքը։

«Նախ ուզում եմ շնորհավորել բոլորին հայրենիք վերադառնալու կապակցությամբ։ Այժմ ուզում եմ դիմել նրանց ովքեր առնչություն ունեն զինվորական ծառայության հետ։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել երդմանը, պարտքին եւ հայրենիքին հավատարմության համար, որը ոչ մի րոպե ձեզ չի մոռացել։ Բոլորդ առաջադրվելու եք պետական ​​պարգեւների համար։ Մենք նորից կտեսնենք, կխոսենք ձեր ապագայի մասին, բայց հիմա ուզում եմ միայն շնորհավորել ձեզ»,-ասել է Պուտինը՝ դիմելով վերադարձած ռուսաստանցիներին։

Արտերկրում լրտեսության, ռուսական հետախուզական ծառայությունների հետ համագործակցության եւ այլ հանցագործությունների համար դատապարտված ռուսներին օդանավակայանում դիմավորել են կարմիր գորգով ու պատվո պահակախումբով։

Փոխանակման արդյունքում Ռուսաստան վերադարձածների թվում էր Վադիմ Կրասիկովը, ով ցմահ ազատազրկման էր դատապարտվել Գերմանիայում՝ Չեչնիայի նախկին դաշտային հրամանատար Զելիմխան Խանգոշվիլիի սպանության համար։

Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ բանտարկյալների փոխանակումը տեղի է ունեցել օգոստոսի 1-ին Անկարայի օդանավակայանում թուրքական հետախուզության միջնորդությամբ։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Էվան Գերշկովիչին, Ալսու Կուրմաշեւաին եւ Փոլ Ուիլանին վերադառնալիս դիմավորել են Բայդենն ու Հարիսը
հաջորդը
ԵՄ-ն դիտարկում է Վրաստանի կառավարությանն ուղղված օգնությանը դադարեցնելու հավանականությունը․ Ստանո

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն