• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Բայդենն ու Նեթանյահուն քննարկել են Իսրայելի պաշտպանության համար ԱՄՆ զորքերի տեղակայման հնարավորությունը

aliq 13:27 | 02.08.2024
aliq 13:27 | 02.08.2024
Բայդենը և Նեթանյահուն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը եւ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն օգոստոսի 1-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են հրեական պետության պաշտպանությունն ամրապնդելու միջոցները, այդ թվում՝ ամերիկյան զորքերի տեղակայման հնարավորությունը։ Այս մասին ասվում է Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ։

«Նախագահը վերահաստատել է հավատարմությունը Իսրայելի անվտանգությանը՝ բխող Իրանի եւ նրա վերահսկողությամբ գործող ահաբեկչական ՀԱՄԱՍ, «Հեզբոլլահ» շարժումներից, ինչպես նաեւ [Եմենի] Հութիներից։ Նախագահը քննարկել է սպառնալիքներից Իսրայելի պաշտպանունակությունն ամրապնդելու ջանքերը, որոնց թվում են բալիստիկ հրթիռներից եւ անօդաչու սարքերից պաշտպանությունը,  ներառյալ պաշտպանական նպատակներով ամերիկյան զորքերի նոր տեղակայումը»,-ասվում է Սպիտակ տան հաղորդագրության մեջ։

Բացի այս Բայդենը նաեւ «շեշտել է տարածաշրջանում լարվածությունը նվազեցնելու համար շարունակական ջանքերի գործադրման կարեւորությունը»։ Մամուլի նշում է, որ հեռախոսազրույցին միացել է նաեւ ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ամերիկյան Axios պորտալը՝ հղում կատարելով իրազեկ աղբյուրներին, ԱՄՆ-ն պատրաստվում է Իսրայելին օգնել առաջիկա օրերին Իրանի եւ նրա դաշնակիցների, այդ թվում՝ լիբանանյան շիական «Հեզբոլլահ» շարժման հարձակումը հետ մղելու հարցում։ Պորտալի տվյալներով՝ հուլիսի 31-ին ամերիկյան հետախուզությունը սկսել է տեղեկություններ ստանալ Իրանի կողմից ծրագրված հարձակման մասին։

Բայդենի վարչակազմը վստահ է, որ Իրանը մտադիր է առաջիկա մի քանի օրվա ընթացքում հարձակվել Իսրայելի վրա՝ ի պատասխան Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը, որի համար Իրանը պատասխանատու է համարում Իսրայելին։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ԵՄ-ն դիտարկում է Վրաստանի կառավարությանն ուղղված օգնությանը դադարեցնելու հավանականությունը․ Ստանո
հաջորդը
ԱՄՆ-ն Վենեսուելայի նախագահական ընտրությունների հաղթող է ճանաչել ընդդիմության թեկնածուին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն