• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ԱՄՆ-ն Վենեսուելայի նախագահական ընտրությունների հաղթող է ճանաչել ընդդիմության թեկնածուին

aliq 14:49 | 02.08.2024
aliq 14:49 | 02.08.2024
Վենեսուելայի ընդդիմությունից նախագահի թեկնածու Էդմունդո Գոնսալես

ԱՄՆ Պետդեպարտամենտը Վենեսուելայի նախագահական ընտրություններում հաղթող է ճանաչել 74-ամյա նախկին դիվանագետ Էդմունդո Գոնսալեսին։ Այս մասին ասվում է պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հայտարարության տեքստում, որը հրապարակվել է օգոստոսի 1-ին։

«Հաշվի առնելով ապացույցների ճնշող քանակը՝ Միացյալ Նահանգներին եւ, ամենակարեւորը, Վենեսուելայի ժողովրդին պարզ է, որ հուլիսի 28-ին Վենեսուելայի նախագահական ընտրություններում ամենաշատ ձայները ստացել է Էդմունդո Գոնսալես Ուրուտիան»,-ասվում է Բլինկենի հայտարարության տեքստում։ Դրանում պետքարտուղարը նաեւ շնորհավորել է Գոնսալեսին «հաջող ընտրարշավի կապակցությամբ»։

Ընդգծվում է, որ Վաշինգտոնի գնահատմամբ ձայների մշակման եւ նախագահ Մադուրոյի ու իր կողմնակիցների վերահսկողության ներքո գտնվող Ազգային ընտրական խորհրդի կողմից արդյունքների հրապարակուման ժամանակ «լուրջ խախտումներ են արձանագրվել, ինչը  հանգեցրել է այնպիսի արդյունքների հրապարակմանը, որոնք չեն արտացոլում Վենեսուելայի ժողովրդի կամքը»:

Պետքարտուղարության ղեկավարը հավելել է, որ Վենեսուելայի կուսակցությունները պետք է երկրի ընտրական օրենքներին եւ Վենեսուելայի ժողովրդի ցանկություններին համապատասխան հարգալից քննարկումներ սկսեն իշխանության խաղաղ անցման շուրջ։

«Մենք լիովին աջակցում ենք Վենեսուելայում ժողովրդավարական նորմերի վերահաստատման գործընթացին եւ պատրաստ ենք դիտարկել այն ամրապնդելու ուղիները մեր միջազգային գործընկերների հետ համատեղ»,-ասվում է հայտարարության տեքստում։

Նշենք, որ նույն օրը վենեսուելական ընդդիմությունը՝ ի դեմս Գոնսալեսի եւ դեմոկրատական ​​ուժերի առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոյի, որին թույլ չեն տվել մասնակցել ընտրություններին, հրապարակել են արձանագրություններ ընտրատեղամասերի ավելի քան 80%-ից։ Դրանցից հետեւում է, որ Գոնսալեսը ընտրություններում հաղթել է զգալի տարբերությամբ։ Այս տվյալները համընկնում են նախընտրական հարցումների եւ արագ հաշվարկների արդյունքների հետ։

Հիշեցնենք, որ Վենեսուելայի Ազգային ընտրական խորհուրդը նախագահական ընտրություններից հետո շաբաթվա սկզբին հայտարարեց, որ Նիկոլաս Մադուրոն, ով իշխանության ղեկին է 2013 թվականից, հաղթել է ձայների 51%-ով։ Ընդդիմությունը պնդում է, որ ընտրողների մեծամասնությունը պաշտպանել է Էդմունդո Գոնսալեսին, ինչի մասին վկայում են անկախ հարցումները։

Վենեսուելայում ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո ողջ երկրի տարածքում բողոքի ցույցեր են սկսվել։ Բրազիլիայի, Մեքսիկայի եւ Կոլումբիայի իշխանությունները Վենեսուելային կոչ են արել հրապարակել ընտրությունների արդյունքների վերաբերյալ մանրամասն տվյալներ։

Reuters-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը պատժամիջոցներ է նախապատրաստում Վենեսուելայի դեմ։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Բայդենն ու Նեթանյահուն քննարկել են Իսրայելի պաշտպանության համար ԱՄՆ զորքերի տեղակայման հնարավորությունը
հաջորդը
Թմրանյութերից կախվածությունից հնարավոր է ձերբազատվել

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն